Գացանիա 20.12.2021

Գացանիա փայլունը ծագում է Հարավային Աֆրիկայից։

Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

 

  • երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *