Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես/2021-2022 ուս. տարի

Ժամանակահատված՝ հունիսի 1-13

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Չորրորդ դասարանի սովորողների համար Ելքի ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները։

  • Ստուգատեսը կազմակերպվում է առկա և հեռավար հարթակներում, ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի կայքում, բլոգում։
  • Սովորողը ստուգատեսին մասնակցում է իր համակարգչով: 
  • Սովորողն իր բլոգում ունի Ստուգատես վերնագրով բաժին:
  • Հեռավար ուսուցման ծրագիր ընտրած սովորողները ստուգատեսին մասնակցում են հեռավար տարբերակով։
  • Այս չորս փուլերի արդյունքները գրանցվում են համապատասխան փաստաթղթում, որը բաց է՝ տեսանելի սովորողներին, ծնողներին։

Continue reading Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես/2021-2022 ուս. տարի

Գիտելիքների ստուգում

Առաջադրանք 3

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

 

Մրջյուն

 

Մրջյունը աշխարհիամենափոքր, բայցամենիցուժեղն միջատն է:Նահանգիստ կարողէիրենիցքսանհինգ անգամմեծբեռշալակելևտանել մի տեղից մյուսը:

 

Մրջյունը շատ աշխատասերէ՝իրհամարտունէկառուցում, խնամումերեխաներին, ձմռանհամարկերակուրպատրաստում, գնումկովելու:

 

Մրջյունները ընտանիքում հրաշալի կանոններ ունեն: Նրանք իրար մեջ բաժանում են գործը և կատարում:Նրանց մի մասը բանվոր է, մի մասը` զինվոր, որսորդ, ստրուկ:

 

Յուրաքանչյուր բնում կա մի գլխավոր մայր մրջյուն, որին մարդիկ «թագուհի» են կոչում։

 

Թագուհինմիշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

Սնունդը բանվոր մրջյուններն են բերում: Նրանք անցնում են սար ու դաշտ, որ գտնեն և տուն բերեն հացի փշուրներ և շաքարի հատիկներ, բույսերի սերմեր, բույն կառուցելու համար նյութ:

 

Իսկ զինվոր մրջյուններըկռվում են  օտար մրջյունների դեմ: Նրանք  թշնամու ձվերն իրենց բույն են բերում, իսկ դրանցից դուրս եկած մրջյուններին դարձնում  են ստրուկներ։

 

Մրջյունները միշտ նեղության պահին հավատարիմ կերպով օգնում են իրար։

Եթե ճանապարհին «խոր ձոր» է հանդիպում, առանց վախի բռնվում են իրարից, կենդանի կամուրջ են կապում մի ծայրից մյուսը և այդ կամրջով անցկացնում ամբողջ իրենց «բանակը» Որոշ մրջյուններ կարող են իրենց զոհաբերել ընկերներին փրկելու համար:

 

 

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի նախադասություն, որտեղից երևում է, որ մրջյունը աշխատասեր է:

Մրջյունը շատ աշխատասերէ՝իրհամարտունէկառուցում, խնամումերեխաներին, ձմռանհամարկերակուրպատրաստում, գնումկովելու:

 

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր մի օրինակ, որտեղ երևում է, որ թագուհի մրջյունը ոչինչ չի անում:

Թագուհինմիշտ բնում է, երբեք չի աշխատում, իսկ նրան խնամում են ընտանիքի մյուս անդամները:

 

 

  1. Ի՞նչ են անում բանվոր մրջյունները:

Բանվոր մռջյունները  կեր են հայթհայթում։

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը.
  • Մրջյունը աշխարհիամենափոքր և ամենիցթույլ միջատն է:
  • Մրջյունը աշխարհիամենափոքր, բայցամենիցուժեղն միջատն է:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը.
  • զինվոր մրջյուններըկռվում ենօտարմրջյուններիդեմ և կոտորում են նրանց բոլոր ձվերը,
  • մրջյունները չեն կռվում օտարմրջյուններիդեմ,
  • մրջյուններըբոլորը միասին են, նրանց մեջ օտարներ չկան,
  • զինվոր մրջյուններըթշնամուձվերնիրենցբույնենբերում, իսկդրանցիցդուրս եկածմրջյուններինդարձնում ենստրուկներ։ 
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար մրջյունների մասին:
    Ես իմացա, որ նրանք աշխարհի ամենաուժեղ միջատներն են։
  2. Տեքստից դո´ւրս գրիր հոգնակի թվով գործածված 4 բառ:
    — Մրջյունները —————,
    ——–ձվեր———-,
    ——- մարդիկ ———–,
    ———–անդամներ——-:
  3. Գրի´ր տեքստում գործողություն ցույց տվող 2 բառ:
    ________օգնել__________________
    ___________խնամել_______________
  4. Մրջյունները ինչպիսի՞ն են: Տեքստից դո´ւրս գրիր երկու բառ:
    _________Մրջյունները շատ հավատարիմ են_____աշխատասեր_________
    __________________________
  5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Կամուրջ», «բույն » բառերը ցույց են տալիս
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ,
  • գործողություն:

 

 

 

 

Բնագիտության Հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

Հղումն այստեղ

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Գյուղատնտեսական նախագիծ

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Անթափոն կենցաղ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

 

 

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, ես մինչ բնագիտության դասերը, չգիտեի ինչ է իրենից ներկայացնում հումուսը։ Մեր այգում պարարտանյութերի միջոցով փորձեցի սնուցել հողը։

 

  1. 6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։Միայն մեկին չեմ մասնակցել

Զարմանալի պատմություն

Ողջույն։ Ամռանը ես սովորաբար գնում եմ տատիկ-պապիկիս գյուղ եւ անմոռանալի ժամանակ անցկացնում այնտեղ։ Ամառային մի առավոտ քնած էի։ Սովորականի պես աքլորը կանչում էր։ Աչքս բաց արի ու տեսա, թե ինչպես են հավերն ու աքլորները ճախրում։ Ես ապշած էի։ Հետո շունս՝ Ջեսին, թռչելով եկավ ինձ մոտ ու սկսեց խոսել ինձ հետ։ Նա տատիկիս պետ անհանգստանում էր ինձ համար եւ ասաց, որ իջնեմ նախաճաշելու։ Ես փորձեցի վեր կենալ անկողնուցս եւ ինքս էլ սկսեցի թռչել։ Ես այնքան երջանիկ էի։ Սկզբում թռա պատշգամբ՝ նախաճաշելու, հետո թռա հարեւանի տուն՝ ընկերոջս հետ խաղալու։ Նրանց շունն էլ էր խոսում մեզ հետ, իսկ մյուս կենդանիներն էլ ճախրում էին։ Ամեն ինչ այնքա՜ն զարմանալի էր։ Հանկարծ ինչ որ մեկը ձեռքով խփեց դեմքիս, ես հրեցի այդ ձեռքը, սակայն այն նորից հարվածեց դեմքիս։ Ես վեր թռա քնից, եւ պարզվեց, որ դա իմ ձեռքն է։ Ձեռքս թմրել էր, եւ ես չէի զգում այն։

Ընտրության գործունեություն

Ողջույն։ Ես Վահան Պետրոսյանն եմ։ Քանի որ մեր դպրոցը մեզ հնարավորություն է տալիս ընտրել տարբեր գործունեություններ, ես որոշեցի այս տարի ընտրել ոսկերչության դասընթացը։ Իմ ընտրությունը գլխավորապես պայմանավորված էր նրանով, որ իմ հայրիկը ոսկու արտադրամաս ունի,  և ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք տարբեր պատկերներ ստանում։ Դասընթացի սկզբում մենք նկարում էինք էսքիզներ, հետո սկսեցինք պատկերներ ստանալ ծեփոնի միջոցով։ Մի անգամ դասի ընթացքում ես ծեփոնով շուն պատրաստեցի։ Այդ օրը վարպետ Դավիթն ասաց, որ ես այդ օրվանից աշխատելու եմ մոմով, ու ես շատ ուրախացա։ Ես մոմով շնիկ պատրաստեցի, և վարպետ Դավիթն ասաց, որ իմ աշխատանքը ձուլման գործընթացի մեջ է։ Ես ոգևորված էի։ Առաջին օրը ես աշխատեցի խարտոցով, հետո փայլեցրեցի, իսկ վերջում ձկան թելի միջով անցկացրեցի քարեր և իմ պատրաստած շնիկը՝ ստանալով շատ գեղեցիկ թևնոց։ Վերջերս վարպետ Դավիթի ցուցահանդեսն էր, որտեղ նաև ցուցադրվեց իմ աշխատանքը։ Ես անձամբ մասնակցեցի և շատ տպավորված էի։ Բոլորը շատ էին հավանել իմ աշխատանքը։