Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է նրանով, որ օրգանիզմում կան բոլոր օրգանները և նրանք աշխատում են:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ, օրգանիզմի աճը դանդաղանում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Բույսի գեներատիվ օրգանները

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր

1. Ինչի՞ց է առաջանում սերմը:
Ցանկացած բույսի կյանքը սկսվում է սերմից։ Սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Սերմերով բույսը տարածվում է բնության մեջ և բազմանում: 
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով։ Այն պաշտպանում է սերմի պարունակությունը չորացումից, հիվանդաբեր մանրէների ներթափանցումից և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի տակ գտնվում է սաղմը ապագա փոքրիկ բույսը, և պաշարային սննդանյութերը։
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղները և սերմերը առաջանում են բույսի ծաղկից: Պտուղը սեռական բազմացման հետևանքով առաջացող օրգան է, որը պարունակում է սերմեր: 
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:
Վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: 

Հարցեր՝

1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

Ծաղկի կառուցվածքը — Աբովյան Դավիթ

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Բույսը հողին ամրացնել, հողից ջուր և հանքային աղեր կլանել։

Ինչ օգտակար հատկություններ ունի երիցուկը, ու ինչու այն չպետք է չարաշահել

Դեղատնային երիցուկն ամենահայտնի դեղաբույսերից մեկն է, որի օգտակար հատկությունները լայն կիրառություն են գտել բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Երիցուկի հատկությունների մասին ավելի մանրամասն`Sputnik Արմենիա նյութում։

Երիցուկը հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար:

Полевые ромашки - Sputnik Արմենիա, 1920, 19.04.2021

Գոյություն ունեն մոտ 20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն  են օգտագործում։ Դրանց մեջ առկա է արժեքավոր միացությունների առավելագույն կոնցենտրացիան:

Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ:

Հյուսվածքներ

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Երբ երկու բջիջներ հյուսվում են իրարՆերքին տարածքի շշի ձևը հաջողակ բամբուկի dracaena sanderiana գործարան - Արտադրողներ և մատակարարներ |Նոհեն

2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

3. Մասուրի օգտակար և բուժիչ հատկություններն ուսումնասիրիր և հրապարակիր բլոգումդ:

Հում մասուրի 100 գր․ պարունակում է 51կկալ, որը լրիվ անվտանգ է մարդկանց համար, ովքեր ունեն ավելորդ քաշ։ Սակայն չոր մասուրի 100 գր․ պարունակում է 284 կկալ, որն արդեն պետք է սահմանափակ օգտագործել։ Մասուրի 100 գր-ը պարունակում է 14-60 գր․ջուր, 1․6-4 գր․ սպիտակուցներ, 24-60 գր․ ածխաջրեր, 4-10 գր․ սննդային թելիկներ։ Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ հանքային նյութեր՝կալիում, նատրիում, կալցիում, մագնիում, ֆոսֆոր, երկաթ, և վիտամիններ ՝B1, В2, B6, K, E, РР, С։ Վիտամին C-ն մասուրի մեջ 5-10 անգամ ավել է քան սև հաղարջում, և մոտ 40 անգամ ավել, քան կիտրոնի մեջ։ Մասուրը մաքրում է արյունատար համակարգը, հարուստ է վիտամիններով, օգտագործվում է սակավարյունության ժամանակ, երիկամների և միզապարկի, լյարդի հիվանդությունների ժամանակ։ Մասուրը օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող, տոնուսավորող միջոց, այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ։

Բնագիտություն 01․03․2024

Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:
Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

 

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:
Գրականության հղումը էջ 94

Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը:

Ենպիսի մի բան, որ ամեն տեղ կա դրանից։
2. Պատմիր բջջի բաղադրության մասին :

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ: Այն առավել զարգացած է կաթնասունների և թռչունների մոտ, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ: Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները:
Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև իրենք են ձայն արձակում: Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվում է ձայնային ապարատի: Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը:
Մարդու ականջը բացառիկ զգայություն ունեցող բարդ լսողական օրգան է: Որոշ մարդիկ կարող են լսել նույնիսկ ծառից ցած ընկնող տերևի ձայնը:

 

Բնությունը հարուստ է իր ձայներով: Շատ կենդանիներին և մարդուն բնորոշ է ձայն արձակելու, ինչպես նաև լսելու ունակությունը: Դա ծառայում է նրանց հաղորդակցվելուն, նպաստում նրանց պաշտպանվելուն և շրջակա միջավայրին հարմարվելուն:

Լսողությունը մեծ դեր ունի մեզանում գեղեցիկի զգացումը զարգացնելու համար: Լավ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ավելի հարուստ են դարձնում շրջակա աշխարհի մեր ընկալումը:

rainbow_music_notes_by_moneycantbuyinsaness-d39xtli.png

Համարյա բոլոր կենդանիներն օժտված են լսողությամբ։

Կենդանիները ձայնն ընկալում են հատուկ օրգանով:

Առավել զարգացած է կաթնասունների և թռչունների լսողությունը, որոնք ունեն լսողության հատուկ օրգան՝ ականջ։ Անողնաշար կենդանիներից լսողության զարգացած օրգաններ ունեն միայն միջատները։

Տարբեր կենդանիներ զգայուն են տարբեր ձայների նկատմամբ։

1-22.png

Մեդուզան ընկալում է ծովի ալիքների արձակած ենթաձայները և փոթորիկ սկսվելուց մի քանի ժամ առաջ հեռանում է ափից:

0_1087ec_2d795b37_orig.gif

Օրինակ

Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Շատ գիշերային գիշատիչներ մթության պայմաններում որսում են իրենց զոհին լսողությամբ:   

Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։ Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։

Շները նույնպես լսում են անդրաձայնը։

Օրինակ՝ հարկ եղած դեպքերում հետախույզները ծառայողական շներին անհրաժեշտ հրամանները տալիս են անդրաձայնով, որը շրջապատի մարդկանց համար մնում է աննկատ:

Կենդանիները ոչ միայն ընկալում են ձայները, այլև կարող են իրենք ձայն արձակել։

Ցամաքային ողնաշարավոր կենդանիների շնչառական համակարգի մի մասը փոխակերպվել է ձայնային ապարատի։

Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

Հարցեր

  1. Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը:

    Առավել զարգացած ձայնային ապարատ ունի մարդը։ Մարդու ամենից զարմանալի հատկությունը խոսելու կարողությունն է։ Խոսքով մարդիկ հաղորդակցվում են իրար հետ և փոխանակում իրենց մտքերը։ Դա շատ բարդ երևույթ է, որն իրագործվում է զարգացած գլխուղեղի միջոցով:

  2. Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա:
    Չղջիկը համարյա զուրկ է տեսողությունից։
    Թռիչքի ժամանակ, անընդհատ արձակելով և հետ ընդունելով անդրարաձայներ, չղջիկը ոչ միայն խուսափում է արգելքներին բախվելուց, այլև անսխալ «նկատում» և որսում է մանր մժեղներ։
  3. Ինչպե՞ս են պայքարում աղմուկի դեմ:
    Փղերն իրար հետ հաղորդակցվում են ենթաձայների միջոցով։ Դելֆինները, չղջիկները, կետերն արձակում և լսում են անդրաձայները։

Բնագիտություն 16.02.2024

Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները:
Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):
Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:

 

Մարդիկ և կենդանիները շրջապատի մասին տեղեկատվություն ստանում են ոչ միայն տեսողության, այլ նաև լսողության միջոցով: Աշխարհը լի է տարատեսակ ձայներով:

Օրինակ՝
Մենք լսում ենք մարդկանց ձայնը, թռչունների ծլվլոցը, միջատների տզզոցը, երաժշտական նվագարանների ձայները, մեքենաների աղմուկը, ամպերի որոտը և այլն:
Համարյա բոլոր կենդանիներն օժտված են ձայն արձակելու և շրջապատից ձայներ ընկալելու ունակությամբ։ Ի տարբերություն կենդանիների` մարդը կարողանում է խոսել, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում մարդկանց` հաղորդակցվելու միմյանց հետ:
Դիտումները ցույց են տալիս, որ ձայնի առաջացումը սերտորեն կապված է տատանումների հետ:
Ձայնի աղբյուր են տարբեր արմինների կամ նրանց մասերի տատանումները։
Նվագարանի լարը սովորական պայմաններում ձայն չի արձակում, սակայն բավական է ստիպել, որ լարը տատանվի, և մենք անմիջապես ձայն ենք լսում:
Որոշակի հաճախության մաքուր ձայն կարելի է ստանալ կամերտոն կոչվող սարքի միջոցով:
Կամերտոնի արձակած ձայնը պայմանավորված է տատանումներով, որոնք առաջանում են այդ սարքին մուրճով հարվածելիս:

kamerton_1.jpg

Օրինակ՝
Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց):
Ոչ բոլոր տատանումներն են լսելի մարդուն: Մարդու ականջը որպես ձայն ընկալում է այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-ից մինչև 20000 Հց տիրույթում:
16-ից մինչև 20000 Հց տիրույթի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ։
16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:

Ենթաձայնը և անդրաձայնը մարդու ականջը չի ընկալում:

0007-007-Zvukovye-volny.png

Հարցեր՝
1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Մեղվի կամ մոծակի արձակած ձայնը պայմանավորված է նրանց թևիկների տատանումներով, մարդու ձայնը` ձայնալարերի տատանումներով և այլն:
Ձայնը բնութագրվում է տատանումների հաճախությամբ:
Հաճախությունը մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է, չափվում է հերցերով (1 Հց):

2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

16 Հց-ից փոքր հաճախությամբ ձայնն անվանում են ենթաձայն, իսկ 20000 Հց-ից մեծ հաճախությամբ ձայնը` անդրաձայն:

3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 16-20000 հերցի սահմաններում: Այդպիսի տատանումները կոչվում են լսելի (ակուստիկ) տատանումներ:

4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները: Ձայնի աղբյուր են տարբեր մարմինների կամ նրանց որոշ մասերի տատանումները:
Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ 20 հազար հերցից բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը՝ ուլտրաձայն (գերձայն):

Բնագիտություն 09.02.2024

Լույսի բեկումը: Ջրով լցված ապակե բաժակի մեջ իջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս թվում է ջարդված: Դրա պատճառը լույսի բեկումն է:
Լույսի բեկման անկյունը կազմված է բեկված ճառագայթով և երկու միջավայրերի բաժանման սահմանագծին լույսի անկման կետում տարված ուղղահայացով

Հարցեր

1. Ե՞րբ է լույսը բեկվում: Ինչո՞վ է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Ջրով լցված ապակե բաժակի մեջ
ի ջեցված մատիտը կամ գդալը կողքից դիտելիս
թվում է ջարդված:

2. Ի՞նչ է ոսպնյակը:

Հա կա ռակ անցման դեպքում, երբ լույսը խիտ մի ջավայրից անցնում է նոսր մի ջա վայր, բեկման ան կյու նը
մեծ է լի նում ան կման ան կյու նից։

3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:

5

Բնագիտություն

Լույսի աղբյուրները տեսանելի են նրանց արձակած լույսի շնորհիվ: Լույսը լավ են արդրադարձնում հայելային ողորկ մակերևույթները:

Լույսի անդրադարձում: Հայելիներ

Հարցեր

1. Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի արդրադարձումը:

Լույսի անդրադարձման երևույթի վրա է հիմնված շրջադիտակ կոչվող սարքի աշխատանքը: Ոչ  մեծ խորությամբ լողացող սուզանավից, խրամատներից՝ շրջակա տարածությունը դիտելու համար օգտագործում են նկարում պատկերված շրջադիտակը:

2. Առարկայի ինչպիսի՞ պատկեր է առաջանում հարթ հայելում:

Անդրադարձման երևույթի վրա է հիմնված հարթ հայելում առարկայի պատկերի ստացումը: Երբ առարկան տեղադրում ենք հայելու առջև, մեզ թվում է, որ ճիշտ իր նման մեկ այլ առարկա գտնվում է հայելու հետևում: Դա առարկայի պատկերն է:
Առարկայի պատկերը հայելում կեղծ է:
Առարկայի պատկերը հայելում միշտ ուղիղ է, այսինքն՝ շրջված չէ:
Առարկայի պատկերը հայելուց ունի նույն հեռավորությունը, ինչ առարկան:
Առարկայի պատկերի չափերը հավասար են առարկայի չափերին: