Նապաստակի մը օրագիրը

ԱռավոտկանուխդուրսելաւԽոտերուն, ծառերունփաթրթված, կաղամբիգույնով, մատղաշարևմըկար:է(ԱբևնՀոտվտացի,) (ետառաջերկնցա,) շաոփշաոփականջներսԻրարուզարկի։Զգո՛ւյշ, աղմուկմը, (Իսկույնտու) (նսմտաուհսկեցի): Ոչինչ, (թերևստերևմընէրվարինկավ):Նորենդուրսելա, չորսդիսնայեցաուՀոփցատկեցիբանջարանոցը։

Այսթռչուններըո՛րքանշաղակրատեն, Աստվածիմ.Հոսկթռչին, Հոնկթռչին. կըտկետ,

 

կտուցնին հոսկզարնեն,հոնկզարնենութևթևի, չգիտես, ո՞րաշխարհներկթռչին: Սիրտսդողկելլե, երբանոնցստվերներըհանկարծքովեսկանցնին, երբծառերենպտուղներթըփվարկձգեն:

Որքա՜նկսիրեիեսալուրիշաշխարհներտեսնել, Է՛Հ,եթեեսալթռչունիպեսթևերունենայի, ունենայինաևսաբանջարանոցիաքաղաղինձայնը…Ի՞նչկըլլար՝սագեղեցիկ,արծաթյամուշտակիսվրաերկուլայնթեւերըլլային։Կտուցունենալչէիսիրեր, իմպոչըճերմակծաղիկներուփունջինչափգեղեցիկէ: Կուզեիլոկզույգմըլայնթևեր՝բարձրենթոչելուուաքաղաղիզիլձայնովերգելուհամար…

Հի՜, մի՛խնդուքսչեմկրնարզսպելամենանգամ, երբսաանծոտ(կեղտոտ)անծեղին (շատախօս թռչուն)ձայնըկլսեմ։Իրփոքրիկքոսոտձագուկները, բույնենդուրսսատանձենիինչորցածճյուղերունվրակշարէ, ուԻնք՝մեջտԷլըկեցած՝կսկսիերգելխէ՜, խէ՜։Երգածպահունմարմինըետառաջկշարժի, վիզըայնքանկերկնցնէուկպոռա, որկարծեսկոկորդինմեջխոշորկեռասմըկայ:

Հի՛, հի՛խնդուքսկուզաամենանգամ, երբսաանծեղըկտեսնեմ:

  1. Ընթերցի՛ր պատմվածքի առաջին հատվածը:
  2. Առանձնացրո՛ւ այն բառերն ու արտահայտությունները, որոնք շատ նման են արևելահայերեն լեզվին։
    կանուխ, ելաւ, խոտերուն, ծառերուն, մը, աբևն, հոտվտացի, կըլլար, մատղաշ, ինկավ, կելլե, քովես, ալ, անծոտ, կպոռա։
  3. Տեքստում գտի՛ր տրված արտահայտությունների հոմանիշները։ Առավոտ շուտ, ցած ընկավ, ի՞նչ կլիներ, բնից դուրս, չեմ կարող։Առավոտ շուտ- կանուխ ցած ընկավ- վար ինկավ, ինչ կլիներ – ինչ կըլլար, բնից դուրս- բույնեն դուրս, չեմ կարող- չեմ կըրնա
  4. Մի քանի բառ կամ արտահայտություն էլ ի՛նքդ առանձնացրու և բացատրի՛ր։հոս կզարնեն-այս կողմ կնայեն, մատղաշ- նոր բուսած, փաթրթված- փաթաթված

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Բարև ձեզ։ Ես այսօր ձեզ կպատմեմ իմ ճամփորդության մասին։  Մենք սկզբում ցանկանում էինք գնալ դեպի Սևաբերդ, բայց քանի որ այնտեղ ձնաբուք էր, մենք փոխեցինք մեր ուղևորության ուղղությունը։ Մենք այցելեցինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ շատ գեղեցիկ էր, հարուստ բուսականություն կար։ Մենք  սահնակ քշեցինք, նաև  դահուկ  վարեցինք։ Ես զարմացած և հիացած էի տեսնելով այդքան շատ ձյուն։Այնտեղ մի շուն կար։ Նա շատ բարի էր։ Քանի որ շունը քաղցած էր,  բոլորիս ուտելիքները ցանկանում էր ուտել։ Մենք նաև խաղացինք ձնագնդի, իսկ հետո  գնացինք ավտոբուսների մոտ, այնուհետև ուղեվորվեցինք դեպի դպրոց։ Այդ ճանապարհորդությունը ինձ համար անմոռանալի էր։

Ադամանդ

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաստը՝ չմշակված ադամանդը, ամենաամուր հանքանյութն է։

Դարերի ընթացքում ձևավորվել են թանկարժեք քարերի արժեքի մասին մի շարք դատողություններ, որոնց հիման վրա կազմված աղյուսակում դրանք դասավորվում են հետևյալ հերթականությամբ. ալմաստ, շափյուղա, սուտակ, խրիզոբերիլ, ոսկեբյուրեղ, զմրուխտ, լալ և այլն։

Ադամանդը եզակի քար է. չկան ամբողջովին միանման երկու ադամանդներ։

Այն լույսի անդրադարձման բացառիկ ուժ ունի։ Համարվում Է Երկրի վրա գոյություն ունեցող ամենամաքուր թանկարժեք քարը։

Ադամանդը հավերժական գոյությամբ քար Է։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանկարժեք քարերի քաշն ընդհանրապես որոշվում Է կարատներով (իտալ.՝ carato-եղջրենու պատիճ, որի սերմերը ծառայել են որպես զանգվածի միավոր)։ Իսկ մեկ կարատը մոտավորապես 0,2 գրամ է։

Գոյություն ունի առևտրական գնացուցակների համակարգ, ըստ որի էլ որոշվում Է այս քարերի արժեքը։ Ընդունված Է ադամանդը նկարագրել՝ հիմք ընդունելով դրա չորս հիմնական բնութագրերը՝ գույնը (colour), մաքրությունը (clarity), երեսակումը (cut) և քաշը՝ կարատը (carat)։ Ըստ այս բնորոշումների արված դասակարգումն ունի 4C անվանումը[1]։

Մեկ կարատ քաշով ալմաստը կարող է արժենալ 350-ից 3000 դոլար։ Նույն քաշի ադամանդը կարժենա արդեն 3000-ից 7000 դոլար։

Ադամանդի գնահատումը կատարվում Է, այսպես կոչված, «Տավերնյեի օրենքով»։ Ըստ դրա՝ քարի գինը հավասար է բյուրեղի զանգվածին՝ մեկ կարատի հիմնական գնով քառակուսի աստիճան բարձրացված։ Օրինակ՝ 2 կարատանոց ադամանդը 3 անգամ ավելի թանկ Է, քան 1 կարատանոցը, իսկ 3 կարատանոցը նրանից թանկ Է 10 անգամ։ Այսպիսի աճն առկա Է մինչև 5 կարատի դեպքում։ 10 կարատանոց ալմաստը մեկ կարատանոցից թանկ է 100 անգամ։ 25 կարատից ավել քաշով ադամանդներին տրվում են անձնանանուններ։

Մշակման ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդ

Ադամանդներն ունեն մշակման «դասական եղանակ»։ Եվ դա պատահական չէ։ Թանկարժեք քարերն այնպես պետք Է մշակվեն, որ նրանց մեջ թափանցող լույսի մեծ մասը «դուրս չգա» քարից, այլ բեկվի նիստերում և վերադառնա։

Կա ադամանդների մշակման երկու հիմնական եղանակ՝ ուղղակի ադամանդի երեսակում և վարդաձև երեսակում։

Մշակման առաջին ձևի կիրառման դեպքում ադամանդը երեսակվում է երկու բազմանիստ բուրգերի (ինչպես ամբողջական, այնպես էլ հատած) տեսքով։ Այդ բուրգերը հանդես են գալիս որպես հիմք։ Բուրգերի գագաթի և պավիլիոնի երեսակները դասավորված են մի քանի շարքով։ Ավելի տարածված Է դրանց եռաշարք դասավորությունը։

Լրիվ երեսակման դեպքում ադամանդը սովորաբար ունենում է 57 երեսակ, իսկ ավելի պարզ երեսակման դեպքում՝ 17[2]։ Վերջինս կիրառվում Է հատկապես փոքր ադամանդների մշակման դեպքում։

Վարդաձև երեսակված ադամանդն առանձնանում Է հարթ հիմքով, քարի ներքևի մասը բաղկացած Է մանր եռանկյուն եզրահատածներից։ Հայտնի ադամանդներից հենց վարդաձև է երեսակված «Օռլով» ալմաստը։ Ի դեպ՝ վարդաձև երեսակված ադամանդը ճիշտ է ալմաստ անվանել։

Ոչ ավանդական երեսակման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն գոյություն ունեն ոչ ավանդական եղանակներով երեսակված ադամանդներ, որոնցից յուրաքանչյուրը եզակի է իր տեսակի մեջ։ Այդպիսիններից է, օրինակ՝ «Շահ» ալմաստը։ 1829-ին՝ Պարսկաստանում, Գրիբոեդովի սպանությունից հետո, այն ռուսաց ցարին է նվիրել պարսից արքայազնը։ «Շահն» ունի ողորկված երեք երեսակ, որոնց վրա պարսկերենով գրություններ կան։ Ըստ այդ գրությունների` հնարավոր Է վերծանել քարի պատմությունը։

Մեկ այլ հայտնի օրինակ Է 1867–ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ներկայացված ադամանդը, որն ունի տղամարդու գլխի ձև։ Այն XVI դարի իտալացի վարպետի ձեռքի աշխատանք է։

Էրմիտաժում պահվում է XVIII դարի մի եզակի ծխախոտատուփ՝ երկու առյուծների պատկերով։ Այդ առյուծների աչքերն ադամանդյա են։ Ամեն աչքի կենտրոնում տեղադրված է սուտակ՝ իբրև բիբ։

Գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդի դեպքում քարի գույնը շատ կարևոր է։ Որքան անգույն է ադամանդը, այնքան ավելի բացառիկ և արժեքավոր է այն համարվում։ Ոչ մասնագիտական զննության ժամանակ անգույն կարող են թվալ շատ ադամանդներ, սակայն իրականում ադամանդները մեծ մասամբ ունեն շագանակագույն կամ դեղին երանգներ։ Ըստ գույների՝ ադամանդները կարող են լինել դեղին, երկնագույն, վարդագույն, կանաչ։ Ամուսնական մատանու ադամանդը, սակայն, պետք է անգույն լինի՝ իբրև մաքրության խորհրդանիշ։

Ադամանդը մաքուր է համարվում, եթե տասն անգամ խոշորացնող մանրադիտակով զննելիս դրա մակերեսին չեն հայտնաբերվում այլ գոյացություններ կամ բծեր։

Ադամանդի հետ կապված հավատալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամանդի հետ կապված կան հետևյալ հավատալիքները։ Ադամանդը համարվում է արևի քար, այն շնորհում է առաքինություն, տղամարդկություն և հաղթանակ, վանում Է մեղքերը։ Հանցագործի ձեռքին ադամանդը գործում Է նրա իսկ դեմ։ Երբեք Երջանկություն չի բերում նրան, ով այն գնել Է. դրանք անհրաժեշտ է նվիրել։ Իր ներսում բծեր ունեցող ադամանդը համարվում Է ճակատագրական քար։

Ըստ Բուֆլերի՝ «Երջանկությունը նման է ադամանդի, բավականությունը՝ ջրի կաթիլի»։ Իսկ ըստ Կոկո Շանելի՝ «Ադամանդներն առավելագույն արժեք են նվազագույն չափերի մեջ»։

Օրագիր

Օր 1-ին

Ողջույն, ասեմ, որ հենց առաջին պահից ինձ շատ դուր եկավ ձմեռային ճամբարը։ Այն շատ հետաքրքրի է անցնում։ Ճամբարային առաջին օրը մենք կոճակ խաղացինք։ Այն ինձ համար նոր խաղ էր։ Մենք թելը մտցրեցինք  կոճակի երկու անցքերի միջով և քարկապ արեցինք։ Այնուհետև երկու ձեռքերով  սկսեցինք պտտեցնել կոճակը։ Կոճակը կարծես  պարում էր։ Այդ օրը ընկեր Սոնան մեզ նաև սովորեցրեց հոլ խաղալ։ Երբ ես տուն վերադարձա, ծնողներս ինձ պատմեցին, թե ինչպես էին իրենք կոճակ և հոլ խաղում, երբ երեխա էին։

Ճամբարի առաջին օրը մենք նաև սովորեցինք նոր երգ  ընկեր Սեդայի հետ, որից հետո տեխնոլոգիայի ժամին մենք նկարեցինք կոմիրքսներ։ Ես հիացած էի։

օր 2-րդ

Ճամբարի երկրորդ օրը մենք ընկեր Հուրիի հետ  արևմտահայերենի դաս արեցինք,  իսկ հետո մի փոքր ընդմիջում ունեցանք։ Դրանից հետո մենք գնացինք  ավտոբուսների մոտ և տեղաշարժվեցինք դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Ես առաջին անգամ էի սահադաշտում։ Քանի որ ես նախկինում չմուշկներով չէի սահել, ես բռնվելով էի սահում։ Մեզ նաև օգնում էր մարզիչը։ Ընկեր Արմինեն էլ մեզ ոգևորում էր։ Ինձ շատ դուր եկավ չմշկասահքը։ Ես կարծում եմ, որ ես ավելի լավ կսովորեմ սահել։ Սահադաշտում շատ հաճելի դասական երաժշտություն լսեցինք։

օր 3-րդ

Իմ երրորդ օրը ճամբարում նույնպես հրաշալի անցավ։  Առաջին դասը երգ էր; Մենք վերհիշեցինք մեր անցած երգերը, պարեցինք և ուրախացանք։ Մաթեմատիկայի դասի փոխարեն մենք մայրենի պարապեցինք։ Այդ օրը մենք նաև խաղացինք պանտամիմա։  Պանտամիման իմ ընկերների հետ զվարճալի էր։

Գացանիա 20.12.2021

Գացանիա փայլունը ծագում է Հարավային Աֆրիկայից։

Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։ Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները.

 

  • երկարացողուն (բազմամյա ծաղկաբույս է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սանտիմետրի),
  • Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված)։

Ցանքը կատարում են ջերմոցներում ապրիլի երկրորդ կեսին։ Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում։ Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը։ Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը։ Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են։

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում։