Օրագիր

Օր 1-ին

Ողջույն, ասեմ, որ հենց առաջին պահից ինձ շատ դուր եկավ ձմեռային ճամբարը։ Այն շատ հետաքրքրի է անցնում։ Ճամբարային առաջին օրը մենք կոճակ խաղացինք։ Այն ինձ համար նոր խաղ էր։ Մենք թելը մտցրեցինք  կոճակի երկու անցքերի միջով և քարկապ արեցինք։ Այնուհետև երկու ձեռքերով  սկսեցինք պտտեցնել կոճակը։ Կոճակը կարծես  պարում էր։ Այդ օրը ընկեր Սոնան մեզ նաև սովորեցրեց հոլ խաղալ։ Երբ ես տուն վերադարձա, ծնողներս ինձ պատմեցին, թե ինչպես էին իրենք կոճակ և հոլ խաղում, երբ երեխա էին։

Ճամբարի առաջին օրը մենք նաև սովորեցինք նոր երգ  ընկեր Սեդայի հետ, որից հետո տեխնոլոգիայի ժամին մենք նկարեցինք կոմիրքսներ։ Ես հիացած էի։

օր 2-րդ

Ճամբարի երկրորդ օրը մենք ընկեր Հուրիի հետ  արևմտահայերենի դաս արեցինք,  իսկ հետո մի փոքր ընդմիջում ունեցանք։ Դրանից հետո մենք գնացինք  ավտոբուսների մոտ և տեղաշարժվեցինք դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Ես առաջին անգամ էի սահադաշտում։ Քանի որ ես նախկինում չմուշկներով չէի սահել, ես բռնվելով էի սահում։ Մեզ նաև օգնում էր մարզիչը։ Ընկեր Արմինեն էլ մեզ ոգևորում էր։ Ինձ շատ դուր եկավ չմշկասահքը։ Ես կարծում եմ, որ ես ավելի լավ կսովորեմ սահել։ Սահադաշտում շատ հաճելի դասական երաժշտություն լսեցինք։

օր 3-րդ

Իմ երրորդ օրը ճամբարում նույնպես հրաշալի անցավ։  Առաջին դասը երգ էր; Մենք վերհիշեցինք մեր անցած երգերը, պարեցինք և ուրախացանք։ Մաթեմատիկայի դասի փոխարեն մենք մայրենի պարապեցինք։ Այդ օրը մենք նաև խաղացինք պանտամիմա։  Պանտամիման իմ ընկերների հետ զվարճալի էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *