Շիրակի մարզի տեսարժան վայրեր

Մարմաշենի վանք

Մարմաշենի վանք

ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության ծառայության

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։


Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։  Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Լմբատավանք

Լմբատավանք | Հայաստանի պատմամշակութային վայրերըԼմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Մարզկենտրոնը`   Կապան
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գորիսի շրջան, Կապանի շրջան, Մեղրիի շրջան, Սիսիանի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   7 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   106 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   128 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   4,506 կմ²
Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Բնական պայմանները և հարստությունները
Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը`   3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ) :
Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:
Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Շաքիի ջրվեժ
Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության եւ ուժի մարմնավորումն է: Այն միեւնույն ժամանակ նաեւ ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտան գետի ձախ ափին:

Տեսարժան վայրեր
Ուղտասար
Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաեւ բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր եւ այծեր, այլ նաեւ մուֆլոններ, հովազներ, առյուծներ եւ արջեր), եւ որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:

Վայոց ձորի մասին

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   41 համայնք
Ընդհանուր տարածքը`   2,308 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի տվյալների)`   55,8 հզ

Continue reading Վայոց ձորի մասին

Ճամփորդության նախապատրաստում

Կոտայքի մարզ(մարզկենտրոնը),

Հրազդան

Հրազդան քաղաք

Հրազդան (մինչև 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին։ Երևանից հեռու է 40 կմ հյուսիս-արևելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը։

Մինչև 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը։ Տարածքը՝ 152 կմ²։

Հրազդանի ջրամբար( կամ Աղբյուրակի ջրամբար)

Հրազդանի, կամ Աղբյուրակի ջրամբարը կառուցվել է 1953 թ., սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերով: Ջրատարողությունը 5,6 մլն խորանարդ մետր է, ջրի հայելու մակերեսը`  1,7 քառակուսի կիլոմետր:

Մաքրավանք

Մաքրավանք, վանական համալիր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում (այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է)։ Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։

Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից։

Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով։ Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն /պետ. ցուցիչ 6.1.59.2/, կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում։ Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով։

Մարմարիկ գյուղՄարմարիկ գետ

Մարմարիկ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք, Մարմարիկ գետի աջ ափի մոտ։

Հիանալի օր Մեծեփում

Բարև ձեզ։ Ես այսօր կպատմեմ, թե մենք ինչպես ենք անցկացրել  մեր օրը Փամբակում։     Սկզբում մենք մտանք եկեղեցի և աղոթք արեցինք։ Այնուհետև սկսեցինք բարձրանալ դեպի  Մեծեփ ամրոցը, որը գտնվում է Սևան քաղաքից մեկ կիլոմետր դեպի հյուսիս ընկած մի բարձունքի․ Քանի որ բարձունքը խիստ թեքություն ուներ,  բավականին դժվար էր բարձրանալը։ Բարձունքը հաղթահարելու ընթացքում մենք  ընդմիջում արեցինք, նախաճաշեցինք, որից հետո շարունակեցինք մեր ճանապարհը։ Ես և իմ ընկեր Ալենը բռնում էինք շատ մորեխներ։ Երկար ճանապարհ անցնելուց հետո  մենք շատ էինք ծարավել։ Երբ բարձրացանք վերև, մենք մեր շշերի մեջ լցրեցինք ջուր,  այնուհետև նկարվեցինք և  իջնելիս տղաներով մի լավ  վազեցինք։  5 րոպեում հասանք տեղ և գնացինք Սևանի ափ։ Քանի որ չէինք հասցնի լողանալ, մենք պարզապես թռչեցինք  մեր ոտքերը։ Մենք հիանալի օր անցկացրեցինք։

 

 

Ճամփորդության մասին

Ողջույն։ Ես Վահան Պետրոսյան եմ։ Ապրիլի 16-ին մենք գնացինք Արագածոտնի մարզ։ Մենք այցելեցինք Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի։ Մենք այնտեղ   քարաքոսեր տեսանք և բարձացանք դրանց վրա։ Իսկ հետո մենք երգեցինք և պարեցինք, մենք այնտեղ տեսանք կովեր։ Քանի որ մենք քաղցած էինք, նստեցինք քարերին և նախաճաշեցինք։ Հետո այցելեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Իր չափերով  Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ  կոթողներից է։ Մենք այնտեղ երգեցինք մանուկների աղոթքը։ Եկեղեցում շատ ագռավներ կային։  Հետո գնացինք Թալինի կաթողիկե  եկեղեցի։ Այնտեղ  պարեցինք և խաղացինք ֆուտբոլ։ Մենք անմոռանալի օր ունեցանք։

ԻՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Ամռան ընթացքում ես գնացի իմ տատիկ֊պապիկի գյուղ՝ Կողբ, որը գտնվում է Տավուշի մարզում։ Այնտեղ  շատ հետաքրքրքիր անցավ։ Ամեն օր  ես քեռուս կամ պապիկիս հետ  մի հետաքրքիր վայր էի  այցելում։ Մեր գյուղում  շատ աղբյուրներ կան, մենք հաճախ էինք գնում որևէ աղբյուր,  հանգստանում, խորոված էինք անում կամ լողում։ Գյուղում ես ունեմ  ընկերներ, որոնց անուներն են  Ալեքս և Ալեն։ Նրանց հետ ես խաղում էի գործնագործ և այլն։ Ես իմ ընտանիքի հետ նաև գնացի Ապարան, ինձ շատ դուր եկավ ջրամբարը։ Մենք նաև գնացինք Գառնի, Գեղարդ։ Գեղարդում ես մետաղադրամ նետեցի, որպեսզի իմ երազանքը կատարվի։ Այնտեղից մենք համեղ գաթա գնեցինք։ Իմ մայրիկը սիրում է եկեղեցի այցելել։ Ամռան ընթացքում մենք գնացինք Սաղմոսավանք, Էջմիածնի Մայր Տաճար, Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ես շատ եմ սիրում ամառը, քանի որ շատ լավ ժամանակ եմ անցկացնում արձակուրդի ընթացքում։

Բարձունքը հաղթահարեցինք դդմաշենցիների հետ

Ես Վահան  Պետրոսյանն եմ, մենք երեկ գնացինք Դդմաշեն գյուղ և այնտեղ  սար  բարձրացանք։ Մենք տեսանք մի շան ձագ, այն խասկի էր։ Մենք նրա անունը  Ջինա դրեցինք, մենք նաև մողես բռնեցինք։ Դդմաշեն գյուղում սուրբ ջուր կար, մենք խմեցինք սուրբ ջուրը։ Այնտեղ մի մատուռ կար, որտեղ Հիսուս Քրիստոսի նկարներն էին և փոքրիկ եկեղեցիներ։ Մեզ ասացին, որ եթե 7 անգամ պտտվենք այդ մատուռի շուրջը, մեր երազանքը կկատարվի։  Այդ բարձունքում  օդը շատ սուր էր։ Մենք նաև այցելեցինք  դդմաշենցիների դպրոց։ Այդ օրը ինձ համար անմոռանալի էր։

ՈՒսումնասիրում հայաստանի 3 գյուղերը.

Մենք երեկ 2 դասարաներով  այելեցին առաջին գյուղ հարթավան  մենք այնտեղ մենք նախաճշեցինք  այն տեղ շատ ցուրտ էր այնքան ցուրտ էր որ դողացնում էինք ։ Երկրորդ գյուղը շատ երկար էր այդ գյուղի անուն էր եղիպատուշ էր այնտեղ մի շնիկ կար որը մեզ տարավ եկեղեցի։Մեր ամենա հետաքրքիր և զարմանաքլի դա ուշիներ այնտեղ կաին շատ միջատհներ։