Ընտրության գործունեություն

Ողջույն։ Ես Վահան Պետրոսյանն եմ։ Քանի որ մեր դպրոցը մեզ հնարավորություն է տալիս ընտրել տարբեր գործունեություններ, ես որոշեցի այս տարի ընտրել ոսկերչության դասընթացը։ Իմ ընտրությունը գլխավորապես պայմանավորված էր նրանով, որ իմ հայրիկը ոսկու արտադրամաս ունի,  և ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես են նրանք տարբեր պատկերներ ստանում։ Դասընթացի սկզբում մենք նկարում էինք էսքիզներ, հետո սկսեցինք պատկերներ ստանալ ծեփոնի միջոցով։ Մի անգամ դասի ընթացքում ես ծեփոնով շուն պատրաստեցի։ Այդ օրը վարպետ Դավիթն ասաց, որ ես այդ օրվանից աշխատելու եմ մոմով, ու ես շատ ուրախացա։ Ես մոմով շնիկ պատրաստեցի, և վարպետ Դավիթն ասաց, որ իմ աշխատանքը ձուլման գործընթացի մեջ է։ Ես ոգևորված էի։ Առաջին օրը ես աշխատեցի խարտոցով, հետո փայլեցրեցի, իսկ վերջում ձկան թելի միջով անցկացրեցի քարեր և իմ պատրաստած շնիկը՝ ստանալով շատ գեղեցիկ թևնոց։ Վերջերս վարպետ Դավիթի ցուցահանդեսն էր, որտեղ նաև ցուցադրվեց իմ աշխատանքը։ Ես անձամբ մասնակցեցի և շատ տպավորված էի։ Բոլորը շատ էին հավանել իմ աշխատանքը։