Կաքավ (տեղեկատվական)

Կաքավ

(տեղեկատվական)

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը գիտեիր:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

2.Լրացրու բաց թողնված տառերը:

Եկել էր հասուն մր գերով ծանրաբեռնված աշունը: Այգիներում սկսվել էր բերքահավաքը: Երեխաները որոշել էին օգնել մեծերին: Շուտով աշխատանքը եռաց: Լսվում էր երեխաների ու մեծահասակների զվարթ ծիծաղը: Մայրամուտին բոլորը խինդ ու ծիծաղով վերադարձան գյուղ:

 

Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

– Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

– Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ – չլսել
գանգատ անել – բողոքել
երգի հետ գլուխ չունենալ – երգել չսիրել
խնդիրքի գնալ – խնդրելու գնալ

2.Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

 

3.Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:

4.Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով, գեղեցիկ, մեղմ ձայնով, կապուտաչյա

 

5.Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Կաքավը երգում էր արտերի, բնության մասին:

6.Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

Բնությունը կփոխվի դեպի վատը:

7.Նամակ գրի՛ր արծիվ արքային:

Արծիվ արքա, խնդրում եմ քեզ այդ չար նախանձների հրամանները մի լսիր: Նրան քեզ օգուտ չեն տա: Կաքավը շաատ գեղեցիկ է երգում, դրա համար մյուս թռչունները նախանձից պայթում են: Իսկ դու կարող ես կաքավին հրավիրել քո պալատ, և նա շատ հաճելի կերգի քեզ համար:

 

 

Ժպտացող վագրը

Մի անգամ  երկու փոքրիկ  եղբայրներ իրենց մայրիկի հետ գնացել էին կենդանաբանական այգի։ Նրանք տեսան մի բարի վագրի։ Վագրը ժպտաց եղբայրներին եւ ձեռքով  արեց։ Տղաները շոյեցին վագրի գլուխը եւ կերակրեցին նրան։ Նրանց դիմաց մի չար առյուծ մռնչաց։ Վագրը հարձակվեց առյուծի վրա եւ պաշտպանեց երեխաներին։ Դրանից հետո երեխաները ամեն շաբաթ այցելում էին վագրին, մա ժպտում էր եւ բարեւում տղաներին։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:        Ագի-պոչ 

2. Նշված բառերը դարձրու հոգնակի: 

մարդ-մարդիկ 

աղվես- աղվեսներ

մատ- մատներ

մկրատ- մկրատներ

ծաղիկ- ծաղիկներ

դուռ- դռներ

ժպիտ-ժպիտներ 

3.Լրացրու բաց թողնված բառերը: 

Մին էլ կանչեց ____տատս____ պառավ.
Ամա՜ն, ___հասեք____, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ __փորձանք_______ բերավ

Անտեր աղվեսն, __ագին_____ ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ_________,
Ման ___կուգայիր_______ գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար ____աղվեսն____, ագին ծաղիկ։

4. ԳտեքԱ խմբիարտահայտություններիզույգերըԲ խմբում

Ա. Գլուխ տալ-խոնարհվել, ականջ դնել-լսել, հոգին հանել-չարչարվել, վիզ ծռել -խնդրել

Բ. Լսել, չարչարել, խնդրել, խոնարհվել

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղ­_եւ_որները, կեսօ­­­__ րվա շոգիցսաստիկ հո_գ_նած, ճանապար_հ_ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պա__ռկեցիննրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսուոստերին` իրար մեջ խոսեցին.

– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մար__դկանց  համար անօ_գ_ուտ:

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.

– Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք ևտեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու ան_օ_գուտանվանում:

Այ_դ_պես էլ որոշ մարդկանց բա__խտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Աղվեսը

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։