Էշի ձուն

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
— Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
— Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
— Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
— Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
— Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
— Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հալիվոր-ծերունի

դադրած-հոգնած

  1. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, ուզում է գնել:

Դու մի ասի, էդ քարի տակ  նապաստակ էր   լինում:

Մի էշի ձու առա, …որ  բերեմ   տուն

  1. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին: Ծերունին մի քիչ անխելք է    լինում:
  1. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան   ծանր_________ լինի, այնքան _հեռու__________ կգնա:

  1. Գտի՛ր էլի առածներասացվածքներորոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են: Գժի համար ամեն օր զատիկ է:  
  1. Հորինի՛ր. «Էշի ականջում քնածը»

 

Мёд

Пчелиный мёд содержит больше всего сахара и питательных веществ.

Мёд является основной пищей для пчёл зимой. В улье может быть около десяти тысяч пчёл. Всё лето они летают на цветки за нектаром. Клевер, липа, вереск – хорошие источники нектара. Пчела проникает в цветок. К её ножкам прилипает пыльца. Нектар и пыльца собираются в особые ячейки и образуют мёд. Они называются сотами. В некоторые ячейки пчёлы кладут свои личинки. Мёд служит пищей личинкам.

ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ

ԽՄԱԾ ՄԿԱՆ ՊԱՅՄԱՆԸ
Հայ ժողորվրդական հեքիաթ

Մի գիժ մուկ վախից փախչում է մառան, ելնում նստում գինու կարասի պռնկին, հոտ է քաշում՝ թե չէ, քեֆը լավանում է, ընկնում է կարասը: Խեղճ մուկը, խեղդվելով, աղաչում է Աստծուն.                                                                                                                              – Աստվա՛ծ ջան, էս ի՞նչ կրակի մեջ գցեցիր: Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի խեղդվե՞մ:  Ուրեմն ես մի կատվի բաժին էլ չարժե՞մ: Լավ չէ՞ր՝ կատուն ինձ ուտեր, քան թե անտեղի կորչեի էս կարասի մեջ:                                                                                                                  Էդ ասելն էր, որտեղից-որտեղ մի չալ կատու է հայտնվում ու կարասի պռնկից ձայն տալիս.                                                                                                                                                      – Հիմա որ քեզ կարասից հանեմ, կթողնե՞ս քեզ ուտեմ:                                                                                – Ո՞ւր է, է՜: Էդպիսի մի լավություն արա, լավությանդ տակից դուրս կգամ:                           Կատուն թաթը գցում է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ չորանա: Մուկ դու մուկ, պո՛ւկ, փախչում է, մտնում ծակը: Կատուն վիզը ծռում է, նայում, նայւմ ու ասում.                                                                                                                                                             – Բա ի՞նչ եղավ մեր սուրբ պայմանը:                                                                                                           – Դու էլ բան ասիր, խմած ժամանակ մի բան էր՝ ասինք, կրակն ընկա՞նք:

 

Առաջադրանքներ

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մառան- սառը վայր, որտեղ պահվում են մթերքներ, մասնավորապես` գինի

Պռունկ- ամանի եզր

Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:

մոտենալ-հեռանալ
հանել-գցել
չուտել-ուտել
թրջվել-չորանալ

3.Լրացրո՛ւ բաց թողնված բառերը:

Հիմա ես էս հսկա կարասի մեջ պիտի__ խեղդվե՞մ ________________ :

Հիմա որ քեզ  __ կարասից _______________  հանեմ, կթողնե՞ս քեզ ___ուտեմ_______________ :

Կատուն թաթը ___ գցում ______________ է, մկանը կարասից հանում, դնում մի կողմ, որ __________:

4.Ի՞նչ կլիներ, եթե կատուն ընկներ գինով լի կարասի մեջ: Փորձի՛ր փոքրիկ պատում հորինել:

Լինում է չի լինում մի կատու է լինում: Այս կատուն մի օր մառանի մոտով անցնելիս պատահաբար ընկում է գինով լի կարասի մեջ: Հենց պահին նա մտածում է, որ ավելի լավ կլիներ, որ ամբողջ օրը շան հետ կռվեր, բայց այդտեղ չմահանար: Շունը այդ ժամանակ մառանի կողքով անցնելիս է լինում և լսում է կատվի ասածը և հարցնում.

-Եթե հիմա ես քեզ օգնեմ, թույլ կտաս քեզ հետ կռել և քեզ հաղթել: Կատուն պատասխանում է.

-Իհարկե, օգնիր ինձ:

Շունը զգուշությամբ ձեռքն իջեցնում է կարասի մեջ և դուրս քաշում կատվին: Կատուն անմիջապես փախչում է շան ձեռքից և թաքնվում: Շունն ասում է;

-Բա մենք պամանավորվել էինք, որ մենք կկռվենք, և ես քեզ կհաղթեմ:

Կատուն պատասխանում է.

-Դու մոռանում ես, որ ես քեզանից խելացի եմ և խորամանկ:

 

24.09.20

Ժամը քանի՞սն է:

11:00

23:00

8:00

20:00

5:00

17:00

3:00

15:00

 

Լրացրո՛ւ պակասող թվերը:

100 200 300 400 500 600 700 800 900 1000
101 102 103 104 105 106 107 108 109 110
111 112 113 114 115 116 117 118 119 120

 

Հաշվի՛ր:

700+100 =800                        600 + 40 =640                        500 + 3 =503

300+500 =800                        200 + 80 =280                        100 + 9 =109

800– 200 =600                       700 + 20 = 720                       900 + 4 =904

900– 600 =300                       300 + 50 = 350                       400 + 1 = 401

 

Շարունակի՛ր ըստ օրինակի:

5 հարյուրյակ և  3 տասնյակ  = 500 + 30   = 530

8 հարյուրյակ  և  4 տասնյակ   = 800+40   =840

2 հարյուրյակ և 9 տասնյակ   =200+90= 290

2 հարյուրյակ և 5 տասնյակ   =  200+50=250

4 հարյուրյակ և  7 տասնյակ   =400+70=470

8 հարյուրյակ և  2 տասնյակ   =800+20=820

 

Հաշվի՛ր:

14 : 7 + 48 : 6 =10

30 : 5 + 8 x 9 =78

24 : 3 + 72 : 8 =17

35 : 7 + 36 : 6 =11

2x(12+24)=72

42:(32-26)=7

(6+2)x(7+13)=160

 

Լուծի՛ր խնդիրները:

Մեկ գրիչն արժե 100 դրամ: Որքա՞ն գումար է հարկավոր 3 գրիչ գնելու համար:

Լուծում՝ 100×3=300

Պատասխան՝300

 

Մատիտն արժե 50 դրամ:Որքա՞ն գումար է հարկավոր 7 մատիտ գնելու համար:

Լուծում՝ 50×7=350

Պատասխան՝350