Հայրենագիտություն

Էրեբունի թանգարան

Էրեբունի թանգարանը Երևանի ամենակարևոր թանգարաններից մեկն է։ Այն հիմնադրվել է 1968 թ-ին Արին Բերդի բլրի վրա, որի տեղում մ.թ.ա. 782 թ էրեբունի ամրոցն էր: Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։ Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-Բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող շուրջ 12.000 (11.295) հնագիտական գտածոներով: Հավաքածուների շարքում իր ուրույն տեղն ունի 1879 թվականին Արին-Բերդ բլրի ստորոտում հայտնաբերված Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին ուրարտական առաջին սեպագիր արձանագրությունը: Եզակի ցուցանմուշ է նաև մ.թ.ա. 685-645 թ.թ. կառուցված ուրարտական քաղաքը, որի ռազմական գործողությունների, մշակույթի ու կենցաղի մասին ընդարձակ տեղեկություններ են տալիս վիմագիր արձանագրությունները: Արգելոց-թանգարանը տարածաշրջանում ուրարտագիտական կենտրոն է. ոչ միայն ցուցադրման տեսանկյունից, այլ նաև ուսումնասիրությունների համար բացառիկ արժեք են ներկայացնում նախաուրարտական քարակերտ ու կավակերտ կուռքերը։

Արգիշտի Ա

Արգիշտի Ա-ն եղել է Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Նա եղել է Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ի գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության»։ Արգիշտի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785 թ) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով։ Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով։ Կենտրոնական իշխանությանը հարկատվության եվ պատերազմի ժամանակ զորքերի տարադրման պայմանավորվածություն է կայանում։

Վանի թագավորություն

Ք.ա. IX դարից Հայկական լեռնաշխարհում ձևավորվեց  մի պետություն, որին ասորեստանցիները կոչում էին Ուրարտու, իսկ այդ պետության թագավորներն իրենց երկիրն անվանում էին Բիայնիլի: Ուրարտուն Արարատի աղավաղված ձեւն է, իսկ Բիայնիլիից ծագում է Վան անունը: Այդ պատճառով էլ ընդունված է այդ պետությունը կոչել Վանի կամ Արարատյան թագավորություն: Այս թագավորությունը ձգտում էր մեկ միասնական պետության մեջ միավորել լեռնաշխարհի բոլոր իշխանություններին: Միասնական պետություն անհրաժեշտությունը ստեղծվել էր արտաքին թշնամիների, առաջին հերթին Ասորեստանի ավերիչ արշավանքներին դիմակայելու համար: Այս պետության առաջին թագավորը Արամեն էր (Ք.ա. 859-843 թթ.), որը երկարատեւ պայքար էր մղում Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ:

Սարդուր Ա-ն (Ք.ա. 835-825 թթ.) կառուցեց մայրաքաղաք Տուշպան (Վան): Նա իրեն անվանում է «Մեծ արքա, հզոր արքա, բազմությունների արքա, Նաիրի երկրների արքա, արքա, որին ոչ մի թշնամի չի հաղթել»:

Նրան հաջորդեց Իշպուինին (Ք.ա. 825-810 թթ.), որն իր պետությանը միացրեց Եփրատից մինչեւ Վանա եւ Ուրմիա լիճ ընկած տարածքները, այդ թվում` Մուսասիրը, որը դարձավ թագավորության կրոնական կենտրոնը, քանի որ այդտեղ էր գլխավոր աստծո` Խալդիի տաճարը: Նրա օրոք երկրի հյուսիսային սահմանը դարձավ Հայկական պար լեռնաշղթան: Իշպուինիի օրոք ասորեստանյան գրային համակարգի փոխարեն սկսեցին օգտագործել նորաստեղծ ուրարտական սեպագիրը:

Մենուայի օրոք (Ք.ա. 810-78 6 թթ.) սկսվեց թագավորության վերելքը, որը տեւեց մոտ 70 տարի: Վանի թագավորությունը դարձավ Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը, իսկ Ասորեստանը այդ ընթացքում ժամանակավորապես կորցրեց իր նախկին ազդեցությունը: Մենուան գրավեց Ծուփանին (Ծոփքը), Եփրատից արեւմուտք ընկած Մելիդը (Մալաթիա) եւ Արարատյան դաշտավայրը, ուր կառուցեց Մենուախինիլի ամրոցը: Վանում կառուցեց 72 կմ երկարությամբ ջրանցք, որը հայտնի է «Շամիրամի ջրանցք» անունով: Նա նվաճեց Ասորեստանին ենթակա Մանա, Բուշտու, Պարսուա երկրները եւ անմիջական սպառնալիք ստեղծեց Ասորեստանի համար:

Մենուային հաջորդեց որդին` Արգիշտի Ա-ն (Ք.ա. 786-764 թթ.), որի օրոք երկիրը հասավ իր քաղաքական ու ռազմական հզորության գագաթնակետին: Նա ճնշեց Ծոփքում, Մելիդում, Տայքում եւ այլ վայրերում ծագած ապստամբությունները, գրավեց Շիրակը (Էրիախի), ապա ներխուժեց Ասորեստան, որտեղից վերադարձավ հարուստ ավարով եւ տասնյակ հազարավոր գերիներով: Արարատյան դաշտում Ք.ա. 782 թ. նա կառուցեց Էրեբունի քաղաքը, իսկ Ք.ա. 776 թ.` նաեւ Արգիշտիխինիլի քաղաքը` հետագա Արմավիրը:

Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորությունը դարձել էր Առաջավոր Ասիայի ամենահզոր տերությունը, որի ազդեցության ոլորտում էին հայտնվել բազմաթիվ երկրներ, իսկ Ասորեստանը դժվարությամբ էր դիմակայում ուրարտական բանակների ներխուժմանը:

Արգիշտիին հաջորդեց Սարդուրի Բ-ն (Ք.ա. 764-735 թթ.): Նա գրավեց Սեւանա լճի ավազանը, Կումմուխը (Կոմմագենը), հյուսիսում հասավ մինչեւ Կոլխա, իսկ հարավում` Բաբելոն: Միաժամանակ նա հակաասորեստանյան երկրների դաշինք ստեղծեց:

Այս շրջանում Ասորեստանը կրկին բռնել էր հզորացման ու վերելքի ուղին: Ք.ա 743 թ. Ասորեստանի Թիգլաթպալասար Գ թագավորը Հյուսիսային Ասորիքի Արպադ քաղաքի մոտ ջախջախեց Սարդուրիի բանակը եւ մեծ ավար վերցրեց:

Ք.ա. 735 թ. Կոմմագենում Թիգլաթպալասարը երկրորդ անգամ հաղթեց Սարդուրիին եւ ներխուժեց Վանի թագավորության տարածք, պաշարեց մայրաքաղաք Տուշպան, սակայն գրավել չկարողացավ:

Այդ պարտությունից հետո Ուրարտուն կորցրեց քաղաքական գերիշխանությունը Առաջավոր Ասիայում:

Ռուսա I թագավորը (Ք.ա. 735-713 թթ.) կարողացավ կարճ ժամանակում ամրապնդել երկիրը, նվաճումներ կատարեց Սեւանից արեւելք, Ուրմիա լճի հյուսիսային ու արեւելյան շրջաններում: Նա խոշոր շինարարական աշխատանքներ կատարեց. կառուցեց Ռուսախինիլի քաղաքը, Ռուսայի ջրանցքը եւ այլն:

Ռուսան նույնպես ստեղծեց հակաասորեստանյան երկրների դաշինք եւ փորձեց Առաջավոր Ասիայում վերականգնել Ուրարտուի գերիշխանությունը:

Ք.ա. 715 թ. նա ետ մղեց հյուսիսից ներխուժած կիմերներին, ճնշեց կենտրոնախույս ուժերի ըմբոստությունները, սակայն դրանք թուլացրին երկիրը:

Ք.ա. 714 թ. Ուրմիա լճի մոտ Ասորեստանի Սարգոն Բ թագավորը պարտության մատնեց Ռուսայի զորքերին, ներխուժեց Վանի թագավորության կենտրոնական շրջանները եւ մեծ ավերածություններ կատարեց:

One thought on “Հայրենագիտություն”

  1. Ամբողջը չես արել Վահան ջան:Խորհուրդ կտամ իմ բլոգում կամ մեյլում տեսնես թե ինչ բացթողումբեր ունես այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *