Զարմանալի պատմություն

Ողջույն։ Ամռանը ես սովորաբար գնում եմ տատիկ-պապիկիս գյուղ եւ անմոռանալի ժամանակ անցկացնում այնտեղ։ Ամառային մի առավոտ քնած էի։ Սովորականի պես աքլորը կանչում էր։ Աչքս բաց արի ու տեսա, թե ինչպես են հավերն ու աքլորները ճախրում։ Ես ապշած էի։ Հետո շունս՝ Ջեսին, թռչելով եկավ ինձ մոտ ու սկսեց խոսել ինձ հետ։ Նա տատիկիս պետ անհանգստանում էր ինձ համար եւ ասաց, որ իջնեմ նախաճաշելու։ Ես փորձեցի վեր կենալ անկողնուցս եւ ինքս էլ սկսեցի թռչել։ Ես այնքան երջանիկ էի։ Սկզբում թռա պատշգամբ՝ նախաճաշելու, հետո թռա հարեւանի տուն՝ ընկերոջս հետ խաղալու։ Նրանց շունն էլ էր խոսում մեզ հետ, իսկ մյուս կենդանիներն էլ ճախրում էին։ Ամեն ինչ այնքա՜ն զարմանալի էր։ Հանկարծ ինչ որ մեկը ձեռքով խփեց դեմքիս, ես հրեցի այդ ձեռքը, սակայն այն նորից հարվածեց դեմքիս։ Ես վեր թռա քնից, եւ պարզվեց, որ դա իմ ձեռքն է։ Ձեռքս թմրել էր, եւ ես չէի զգում այն։