Բնագիտություն

  1. Աշխարհագրական դիրք։Հարավային Ամերիկա մայրցամաքը գտնվում է  արևմտյան կիսագնդում ։ Այն մեկուսացված է այլ մայրցամաքներից։ Նրա տարածք 18մլն. կիլոմետր քառակուսի է։Նրա ափերը ողողում են արևմուտքում ՝ Խաղաղ իսկ արևելքում ՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը ։ Այս մայրցամաքի ափերը քիչ են կտրատված այդ տեսակետից այն նման է Աֆրիկային։ Արևմուտքը եզրավորում է Անդիան լեռները այստեղ  էլ գտնվում է մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Անկոնկագուան ( 6960մ.)։ Ամենացածր կետը Վալդես թերակղզում  -40մ.։Մայրցամաքում  կամ գործող հրաբուխներ ՝ Կոտեպախին և Ռուիսը։Խաղաղ  օվկիանոսի ափին նեղ շերտով ձգվում է աշխարհի ամենաչոր  ՝ Ատակամա անապատը ։
  2. Կլիման։Այս մայրցամաքի կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի Ատլանտյան օվկիանոսը։ Հարավային Ամերիկյան ամենախոնավ մայրցամաքն է և երկրորդ տաք մայրցամաքը Աֆրիկայից հետո։Կլիմայի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն Բրազիլական և Գվիանական տաք հոսանքները։ Հարավային Ամերիկայի կլիմայական գոտիներն են  հասարակածային, մեր հասարակածային ,արևադարձային ,մեր արևադարձային և բարեխառն։

3.Ներքին ջրեր։Անդեր համարվում են Հարավային Ամերիկայի գլխավոր ջրբաժանը։Գետերի հիմնական  մասը  պատկանում է Ատլանտյան օվկիանոսին իսկ Խաղաղ օվկիանոսին մի քանի կարճ գետեր ։ Հարավային Ամերիկյանում է գտնվում աշխարհի ամենաջրառատ գետը ՝ Ամազոնը շուրջ 7 մլն. քառակուսի ջրհավաք ավազանով։Ամազոնը նավարկելի է հունի  գրեթե ամբողջ երկայնքով, այդ  պատճառով էլ դրա  տրանսպորտային նշանակությունը շատ մեծ է։Հարավային Ամերիկայի երկրորդ խոշոր գետը Պարանան է իր Ուրուգվայ  և Պարագվայ վտակներով։Պարանա գետի վրա գտնվում է Իգուասուն ջրվեժը։Խոշոր գետերից է նաև Օրինոկոն գետը որի Չուրուն վտակի վրա  գտնվում է աշխարհի ամենաբարձր ՝Անխել ջրվեժը 1045 մ բարձրությամբ։ Հարավային  Ամերիկայում լճեր քիչ կան , սակայն այստեղ  է գտնվում ամենաբրձրադիր լիճը՝Տետիկական 3816 մ բարձրության վրա։Այստեղ են գտնվում նաև Կոկո և Մարակայբո լճերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *