Իմ գյուղը

Ողջույն։ Ես ծնվել եմ Երևանում, բայց իմ մայրիկը ծնվել և մեծացել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Կողբ գյուղում։ Ես շատ եմ սիրում մեր գյուղը և ամեն ամառ ես իմ արձակուրդներն անցկացնում եմ այնտեղ։ Մեր գյուղում ես ունեմ երեք շուն, որոնց անուններն են Ռոկի, Ջինա և Արջուկ։ Կողբը  գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում և համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը:  Այն շատ հարուստ բնություն ունի։ Այս տարի իմ քեռին մեծ լողավազան է կառուցել գյուղում և ամբողջ գյուղի բնակիչները այցելում են այնտեղ։ Ամռանը ես նույպես լողում էի այնտեղ։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոզմանի լեռնաբազուկով: Ծովի մակերևույթից բարձրությունը 800մ է: Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 աստիճան, իսկ տեղումները 600-700մմ: Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական: Կողբում է գտնվում Մշկավանքը, որն ավերվել է երկրաշարժից։ Գյուղով հոսում է Կողբ գետը, հանքային ջրի պաշարներ կան Ղամշութալայում և Կոզմանում:

Կողբում է գտնվում Զիկատարը՝ բնության հատուկ պահպանվող տարածք, որը հանդիսանում է 26 արգելավայրերից մեկը։ Այն կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ ՀՀ կառավարության N 380-Ն որոշմամբ։ Ունի 150 հա տարածք։ Մի քանի տարի առաջ, երբ ես գտնվում էի Զիկատարում, ինձ մի շուն կծեց։

Կողբ գյուղի տարածքը հարուստ է անտառներով, կրաքարերով, ավազով, ցեոլիտենորվ, կավերով, գիպսերով: Կան նաև երկաթի հանքատեղեր, որոնք օգտագործվել են նաև հնագույն ժամանակներում (Բովեր):  Ամռանը մենք հաճախ ենք գնում անտառներ և խորոված անում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *