Հաշվարկային խնդիրներ (Տեքստային խնդիրներ թվային կախվածության
վերաբերյալ)
1. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ
երկնիշ թիվը, որպեսզի ստացվի ամենամեծ եռանիշ թիվը:10
2. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Ինչքանո՞վ մեծացավ թիվը:300
3. Եռանիշ թվի տասնյակների կարգում գրված է 0 թվանանը: Գտե՛ք այդ
թիվը, եթե այն բաժանվում է 9-ի և գրառումը ավարտվում է 9 թվանշանով:909
4. Տրված 32 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 3, ստացված թիվը
կրկնապատկել։ Բնութագրել ստացված թիվը։6650
5․ 90 թվին աջից կցագրել 0, ձախից 8, ստացված թվից հանել տրված
թիվը։ Բնութագրել ստացված թիվը։8810
6. Կազմել եռանիշ թիվ, որը վերջանում է 5-ով, տասնավորը երկուսին
բազմապատիկ թիվ է, իսկ հարյուրավորը 3-ին բազմապատիկ թիվ, քանի
այդպիսի եռանիշ թիվ կա։325, 345, 365, 385  625, 645, 665, 685 925, 945, 965, 985  12ՀԱՏ3
7. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
կցագրենք 4 թվանշանը։40000
8․Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։90
9. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։9000
10.Որքանո՞վ կմեծանա թիվը, եթե նրա գրությանը հարյուրյակների
կարգում գրված 4 թվանշանը փոխարինվի 7-ով։300
11.Հաշվի՛ր 7,2,0,4 թվանշաններով գրվող ամենամեծ ու ամենափոքր
թվերի տարբերությունը։3326
12․ Գտի՛ր ամենամեծ եռանիշ ու ամենափոքր քառանիշ թվերի գումարից
2-ով մեծ թիվ։2001
13․Երկնիշ թվերից քանիսի՞ միավորն է 7։10
14․Երկնիշ թվերից քանիսի՞ տասնավորը 6 է:10

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *