Թեստ 6

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 9։

1) 994929

2) 999499

3) 994992

4) 999992

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

1) 1, 10, 333, 4044, 5595

2) 1001, 101,20001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 223, 222, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 8-ին․

1) 8, 16, 24, 32, 28

2) 8, 80, 800, 40, 16

3) 18, 28, 68, 38, 68

4) 7, 9, 11, 21, 32

4․ Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

1) 30

2) 40

3) 250

4) 100

 

5․ Գտի՛ր թիվը, որը 7-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 36

2) 37

3) 38

4) 39

6․ Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 3

4) 100

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․                                      8ց 840կգ < 8ց *40կգ։

1) 8

2) 1

3) 9

4) 7

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 6 ժամ 35 րոպեն րոպեներով․

1) 335

2) 395

3) 525

4) 751

10․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 2000

2) 1200

3) 6400

4) 1600

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնք բաժանվում են և՛ 2-ի և՛ 3-ի։ 1800

12․ Ուղղանկյան երկարությունը 120 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 3/4-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։ 420

13․Լրացրուբաց թողնված բառը(բառերը) Ճառագայթ է կոչվում երկրաչափական այն պատկերը, որն ունի սկիզ, բայց —————։  սկիզբ ունի վերչ չունի

14․ Հաշվիր 220։(5+10:2)-2*10+6։(1+2) արտահայտության արժեքը։ 4

15․ Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր խնձոր։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ խնձոր պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն տարբեր գույնի խնձորներ։

16 Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

17․Սովորողը տնային հանձնարարությունը կատարեց 1 ժամ 15 րոպեում։ Այդ ժամանակի 1/5-րդը նա օգտագործեց մաթեմատիկայի հանձնարարությունը կատարելու համար, 18 րոպեն մայրենիի հանձնարարությունները կատարելու համար, իսկ մնացած ժամանակը պատմվածք կարդալու համար։ Քանի՞ րոպե հատկացվեց պատմվածք կարդալու համար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *