Մաթեմատիկա

  1. Գտիր  120  թվի  4/6  մասը։ 120:6×4=80
  2. Գտիր  180  թվի  5/3  մասը։ 180:3×5=60×5=300
  3. Գտիր  240  թվի  6/40  մասը։ 240:40×6=36
  4. Գտիր  250  թվի  4/5  մասը։250:5×4=200
  5. Քանի՞  դեցիդետր  է  2/10 մետրը։=10:10×2=2 դմ
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։ 1000:4×3=250×3=750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։100:5×3=20×3=60
  8. Քանի՞ րոպե  է  4/6 ժամը։ 60:6×5=50
  9. Քանի՞  ժամ  է  5/6 օրը։ 60:5×12=144
  10. Քանի՞ մետր  է  3/10  կիլոմետրը։3×10:30=1
  11. Գտիր մետրի  3/5 մասը։
  12. Արտահայտիր 2/3 ժամը  րոպեներով։

13․Գտիր թվի նշված մասը։

  1. 450-ի   2/9-րդ մասը
    450 : 9 x 2 = 50 x 2 = 100

    280-ի  5/7-րդ մասը
    280 : 7 x 5 = 40 x 5 = 200

    300-ի  7/10-րդ մասը
    300 : 10 x 7 = 30 x 7 = 210

    480-ի  5/6-րդ մասը:
    480 : 6 x 5 = 80 x 5 = 400

  2. Արտահայտիր նշված միավորներով։
  3. 1/6 ժ= 60 : 6 x 1 = 10 x 1 = 10 ր
  4. 1/4 կմ = 1000 : 4 x 1 = 250 մ
  5. 1/6 օր = 24 : 6 x 1 = 4 x 1 = 4 ժ
  6. 1/4 տարի = 12 : 4 x 1 = 3 x 1 = 3 ամիս
  7. 1/25 ց = 100 : 25 x 1 = 4 կգ
  8. 1/5  մ = 100 : 5 x 1 = 25 x 1 = 25 սմ:

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Ջաղացպանի լավությունը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Հնարամիտ աղվեսը

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Ջաղացպանի բախտը

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Շահ Մարի ունեցվածքը

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ջաղացպանից՝ թագավոր

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:

Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով։

Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

 

Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։ Դո՛ւրս գրիր և դիտարկիր դրանց կետադրությունը։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Խորհուրդ տուր Շահ Մար թագավորին։

Ավելի լավ է Շահ Մար թագավորը այդպես չվախենա եւ չփախչի, այլ փորձի  պարզել, թե ինչու է թագավորը բարկացել իր վրա։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրու մի քանի նախադասությամբ։

Հեքիաթի գաղափարին համապատասխան առած ասացվածքներ ընտրիր։

խոտհարքներին-մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր:

վառիկ-հավի էգ ճուտ

բաղաջ-գ- (բրբ.) 1- Կլոճ, կլոջ, կրկենի, պռդոն, տրմուզ, բոքոն Հան թթխմոր հացի: 2. Տեն Բաղարջ:

կողոպտեցին-թալանել

ածում-նվագել

բաժինք-օժիտ

խնամախոս-Խնամախոսության գնացող անձ

լինգը- մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող

Հեքիաթի գլխավոր հերոսները աղվեսն, թագավորն  ու ջաղացպանն են:

Թագավորը դյուրահավատ էր, եւ աղվեսին հաջողվեց մոլորեցնել նրան։

Աղվեսը հնարամիտ է,խելացի,խորամանկ է: Իրեն արված լավության դիմաց ինքն էլ է լավություն անում, և ջաղացպանին թագավոր դարձնում:

Ջաղացպանը բարի է, խղճով,միամիտ: Չաղչաղ թագավորը,  այսինքն ջրաղացպանը շատ բախտավոր մարդ դուրս եկավ։ Նա ջրաղացպանից դարձավ թագավոր

Հովհաննես Թադևոսի Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 191869ԴսեղԲորչալուի գավառԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – մարտի 231923ՄոսկվաԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ ԴեմիրճյանըԼևոն ՇանթըՂազարոս ԱղայանըԱվետիք ԻսահակյանըՆիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[5]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (19141918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (19191920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (19211922

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Ծաղկանց-

դուռս գրիր քեզ տեկստից անծանոթ բառերը։

Կըռկըռալեն, Զընգզընգալեն, Ճըղճըղալեն։

Գտիր բառերի հոմանիշները

ծաղկանց-բուրմունք

փարթամ-նոր

հանդ-արտ

կուշտ-մոտ

աչկեր-աչեր

Գտիր բառերի հականիշները

մոտ-հեռու

հիմար-խելացի

գեր-նիհար

թառս-շիտակ

արև-լուսին

սև-սպիտակ

 

 

 

English

ex. 1

  1. Emma always wears a skirt.
  2. She usually studies after school.
  3. She sometimes watches sports on TV.
  4. She always has cereal for breakfast.
  5. She never eats chocolate.
  6.   ex. 2

I always eat fruit.

I never get up late.

I sometimes meet my friends after school.

I sometimes help my mom with chores.

I usually play football after lessons.

My friend usually meets his friends after school.

My friend sometimes helps his mom with chores.

My friend never gets up late.

My friend always eats fruit.

Семья

стр. 36 -37

Наши дела
— Я утром раньше всех встаю
И сам стелю постель свою.
— А я ботинки по утрам
Себе и брату чищу сам.
— Я тоже дома, чем могу,
На кухне маме помогу.
— Я без работы не сижу —
Сама в руках утюг держу. <…>
Немало дела детворе
В густом лесу, в широком поле,
На ферме, в доме, во дворе,
А главное — за партой в школе.

Имя существительное — это часть речи, которая называет предмет. К именам существительным можно задать вопросы: что это? или кто это?
Что это? — вопрос к неодушевлённому (неживому) существительному: берёза, снег, хлеб, Москва.
Кто это? — вопрос к одушевлённому (живому) существительному: брат, мама, птица.

Напиши слова, которые обозначают одушевлённые (кто?) и неодушевлённые (что?) предметы. Составь с ними предложения.

Кто

Собака, ёжик, леопард, лев, мальчик, девочка

Что

Машина, грибок, авария, пистолет, автомат, телефон, тетрадь, мусор, канал

Собака поднялась на дерево.

Ёжик несёт яблоки.

Леопард живёт в Африке.

У льва есть львёнок.

Мальчик играет в футбол.

Я люблю эту девочку.

Моя любимая машина BMW/

У мальчика есть гриб.

Сегодня была авария.

У меня есть пистолет.

Я купил автомат.

У меня новый телефон.

Тетрадь лежала в сумке.

 

Գացանիա

Նկարագրություն

Գացանիան կարող է լինել ինչպես տարեկան, այնպես էլ բազմամյա: Այս ցածր աճող խոտաբույսերը հագեցած են կարճ ցողուններով կամ ընդհանրապես չունեն ցողուններ: Գազանիայի մոխրագույն կանաչավուն կամ մուգ կանաչ տերևները պարծենում են տպավորիչ խտությամբ և խիստ փոփոխական ձևով `փետուրից մինչև երկարավուն -նշտարաձև: Տերևների ստորին հատվածները սովորաբար բրդյա են, և բոլոր տերևները մշտապես հավաքվում են շքեղ բազալ վարդերի մեջ:

Gatsania ծաղկաբույլերը նման են չափազանց գրավիչ միայնակ զամբյուղների, որոնք կարող են լինել կամ նարնջագույն կամ դեղին, կամ մուգ կարմիր կամ սպիտակ, մուգ բծերով ՝ եղեգի ծաղիկների հիմքերի մոտ: Գացանիան սկսում է ծաղկել հունիսին, և նրա հոյակապ ծաղկումը տևում է մինչև սառնամանիքը: Եվ այս բույսի ծաղիկների հիմնական տարբերակիչ առանձնահատկությունը լույսի ներքո բավականաչափ արագ բացվելու և ստվերում մոտավորապես նույն արագությամբ փակվելու ունակությունն է:

Ինչ վերաբերում է բույսի անվանը, ապա այս ցեղի անունն ստացել է իտալացի քահանա Թեոդոր ֆոն Գազի անունով, որը հայտնի է Թեոֆրաստոսի և Արիստոտելի ստեղծագործությունների թարգմանություններով: Ընդհանուր առմամբ, Gatsania սեռն ունի մոտ քառասուն տեսակ:

Որտեղ աճում է

Բնական պայմաններում գացանիան հատկապես տարածված է Հարավային Աֆրիկայի տարածություններում, հիմնականում Քեյփի շրջանում: Շատ հաճախ այն կարելի է գտնել Մոզամբիկում: Իսկ Ավստրալիայում նա հիանալի ձևակերպեց բազմաթիվ ճանապարհների եզրերին և ափամերձ թմբերը:

Օգտագործումը

Գացանիան շատ տարածված է դեկորատիվ այգեգործության մեջ, հատկապես հիբրիդային գացանիան օգտագործվում է դրանում: Հատկապես լավ տեսք կունենա առաջին պլանում `mixborders- ում, ինչպես նաև լեռնաշղթաներում, սահմաններում կամ արևոտ ժայռապատկերներում: Այլ տարեկանների մեջ ծաղկե մահճակալից փչանալուց վատ չէ, որ այն հիանալի կերպով զուգորդվում է այնպիսի տարեկանների հետ, ինչպիսիք են լոբելիաները, կապույտ ագերատումները, ինչպես նաև երկկողմանի և արկոտոտիները: Դուք կարող եք նաև այն աճեցնել որպես տարա բույս. Դրա դեկորատիվ ազդեցությունը այս դեպքում նույնպես տպավորիչ կլինի:

Աճում և խնամք

Գացանիան պետք է տնկվի արևոտ տարածքներում, սննդարար, չամրացված և թեթև պարտեզի հողերի վրա: Այնուամենայնիվ, այն շատ լավ է հանդուրժում չորությունը կամ հողի սպառումը: Բայց ծանր կավե հողի վրա դեռևս չարժե այն տնկել: Այս գործարանի ջրելը պահանջում է չափավոր, բացի այդ, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է հեռացնել թառամած ծաղկաբույլերը դարպասով:

Որպեսզի դարպասի վրա ավելի մեծ զամբյուղներ ձևավորվեն, խորհուրդ է տրվում նրա տնկումը կերակրել այս գործարանի համար անհրաժեշտ բոլոր հետքի տարրերը պարունակող ամբողջական հանքային պարարտանյութերի լուծույթներով. երկուից վեց շաբաթ:

Ձմեռման համար գացանիան լավագույնս տեղափոխվում է փակ տարածք `փորձելով այն ապահովել ութից տասը աստիճանի սահմաններում: Ինչ վերաբերում է ձմռանը ջրելուն, ապա այս ընթացքում դրանք պետք է լինեն շատ չափավոր, այնուամենայնիվ, չպետք է թույլ տալ, որ հողը ամբողջությամբ չորանա: Եվ գարնան սկզբին, նախքան գետնին ձմեռող բույսեր տնկելը, չի վնասի նրանց կադրերը կիսով չափ կրճատելը:

Գացանիան բազմապատկվում է ջերմոցներում կամ ջերմոցներում ցանելով (սովորաբար արտադրվում է մարտին), իսկ վերջնական տեղում տնկելը սկսվում է առավել հաճախ մայիսին ՝ դրա կեսին ավելի մոտ: Կտրումներով բազմացումը կատարյալ ընդունելի տարբերակ կլինի:

Ինչ վերաբերում է բոլոր տեսակի վնասատուներին և տարբեր հիվանդություններին, ապա գացանիան նրանց նկատմամբ շատ դիմացկուն է:

 Գացանիա

Video: Տեղեկություններ Գացանիա ծաղկի մասին 2022, Փետրվար
Գացանիա
Image
Image

 

Семья

стр. 36 -37

Наши дела
— Я утром раньше всех встаю
И сам стелю постель свою.
— А я ботинки по утрам
Себе и брату чищу сам.
— Я тоже дома, чем могу,
На кухне маме помогу.
— Я без работы не сижу —
Сама в руках утюг держу. <…>
Немало дела детворе
В густом лесу, в широком поле,
На ферме, в доме, во дворе,
А главное — за партой в школе.

Имя существительное — это часть речи, которая называет предмет. К именам существительным можно задать вопросы: что это? или кто это?
Что это? — вопрос к неодушевлённому (неживому) существительному: берёза, снег, хлеб, Москва.
Кто это? — вопрос к одушевлённому (живому) существительному: брат, мама, птица.

Напиши слова, которые обозначают одушевлённые (кто?) и неодушевлённые (что?) предметы. Составь с ними предложения.

Кто

Собака, ёжик, леопард, лев, мальчик, девочка

Что

Машина, грибок, авария, пистолет, автомат, телефон, тетрадь, мусор, канал