Մայրենիի հաշվետվություն

Ողջույն, ես Վահան Պետրոսյանն եմ։ Ես շատ եմ սիրում մայրենին և իմ ուսուցչուհուն՝ ընկեր Արմինեին։ Ես կարծու եմ , որ ցակացած հայ պետք է լավ սովորի իր մայրենի լեզուն։ Այս կիսամյակի ընթացքում ես շատ բան եմ սովորել։ Օրինակ՝ ես արդեն կարողանում եմ տարբերել նախադասության տեսակները՝ պատմողական, բացականչական, հրամայական և հարցական։ Ընկեր Արմինեն սովորեցրել է մեզ թե ինչ է գոյականը։ Այն պատասխանում է ով, ովքեր, ինչ, ինչեր հարցերին։ Տուն, աթոռ, սար, բժիշկ բառերը գոյականներ են։ Ես արդեն նաև կարողանում եմ տարբերել ածականները՝ ոսկեզօծ, երկար, չքնաղ։ Մեր դասի ժամանակ մենք սովորել ենկ բարդ և ածանցավոր բառերը։ Բարդ բառեր են օրինակ մտասույզ-մտքերով սուզված, փշածածկ-փշերով ծածկված։ Ածանցավոր բառեր են երկարավուն, դարավոր և այլն։ Այժմ խոսենք հոմանիշների մասին։ Դրանք կույն իմաստը արտահայտող բառեր են՝ ուժեղ-հզոր, աշխույժ-առույգ։ Հականիշ բառերը ունեն հակառակ իմաստ՝ շաղակրատ-քչախոս, զվարթ-տխուր։ Մենք անցանք նաև թվականները։ Գոյություն ունեն դասական և քանակական թվականներ։ Օրինակ՝ վեցը քանակական թվական է, իսկ վեցերորդը՝ դասական։ Ես նաև գիտեմ, որ մեկից իննսունիններորդ թվերը գրվում են միասին։ Մենք շատ դարձվածքներ ենք սովորել։ Ինձ շատ են դուր գալիս հետևյալ դարձվածքները՝ հոնքերը կիտել, գլխին սառը ջուր լցնել։ Հայերենում կան նաև հետաքրքրի առածներ՝ հազար չափիր, մեկ կտրիր։

Ահա թե ինչ հսկայական աշխատանք ենք կատարել մենք այս կիսամյակի ընթացքում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *