Իմ կենդանին


Ողջույն։ Ես Վահանն եմ։ Ես շատ եմ սիրում կենդանիներ ու հաճախ եմ վիճում ծնողներիս հետ, որպեսզի մենք մեր բնակարանում շուն պահենք, բայց իմ ծնողները բացատրում են, որ բնակարանում չի կարելի շուն պահել։

Մի օր հայրիկս ինձ անակնկալ արեց եւ մի փոքրիկ հասկի բերեց։ Քանի որ իմ տատիկ-պապիկը ապրում են սեփական տան մեջ, մենք որոշեցինք նրան տանել տատիկ-պապիկի տուն։ Իմ տատիկ-պապիկը ապրում են Կողբ գյուղում։ Ես ամռանը գնում եմ այնտեղ եւ խնամում Ջինային։ Իմ քեռու հետ լողացրել եմ նրան։

Ինչպես գիտենք, հասկին քարշող շների մի քանի տեսակների ընդհանուր անվանում է, որոնք բնակվում են հյուսիսային տարածքներում և առանձնանում են սահնակը արագ քաշելու ունակությամբ։ Այն տարբեր ամենաարագավազ շների տարբեր ցեղատեսակների մշտապես փոխվող խառնածին է։ Ալյավկայի մալամուտներն ամենախոշոր և ամենահզոր քարշող շներն են, և օգտագործվել է ավելի ծանր բեռների տեղափոխման համար։ Թեև շների լծասարքի օգնությամբ ապրանքների և մարդկանց տեղափոխման պրակտիկան հիմնականում անցել է պատմության գիրկը, վերջին տարիներին շատ ընկերություններ զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել շներ լծված սահնակներով ձնառատ շրջաններում։ Հասկին ներկայում պահվում է որպես ընտանի կենդանի։ Կան մարդկանց խմբեր, ովքեր զբաղվում են ծեր շների համար ապաստան որոնելու հարցերով։

Իմ հասկին շատ խելացի է։ Տատիկս ասում է , իր նա իրենց տան ամենահամեստ անդամն է։ Ըմ տատիկը ուսուցչուհի է։ Նա ին պատմել է, որ մի առավոտ նա քնել էր եւ ուշանալու էր դասից, եթե Ջինան չգնար ու չթակեր տատիկի սենյակի դուռը։ Երբ իմ քեռին ուշ է , վերադառնում տուն, Ջինան չի քնում, նա նստում է պատշգամբում եւ սպասում։ Ջինան իմ լավ ընկերն է։ Երբ ես գնում դմ գյուղ, ամբողջ օրը խաղում եմ նրա հետ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *