Իմ թաղամասը

Ողջույն։ Ես բնակվում եմ Զորավար Անդրանիկի թաղամասի բ4 թաղում։ Այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Թաղամասում գտնվում է Հայաստան կինոթատրոնը, որն ունի շատ գեղեցիկ այգի։ Այգում կան երգող շատրվաններ։ Հատկապես ամռանը շատ հաճելի է գնալ այնտեղ, զբոսնել և խաղալ տարբեր խաղեր։ Մեր թաղամասում է գտնվում նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը։ Մեր բնակարանը գտնվում է Արեւմտյան դպրոցի մոտ եւ ինձնից ընդամենը 5 րոպե է պահանջվում դպրոց հասնելու համար։ Թաղամասում կա նաեւ եկեղեցի, որը կոչվում է Սուրբ Երրորդություն՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու տաճար և հոգևոր համայնք Երևանում։ Եկեղեցին կառուզվել է 2001-2005թթ. ճարտարապետ Բաղդասար Արզումանյանի նախագծով և ամերիկահայ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանի ֆինանսական աջակցությամբ։ 2004 թ. տեղի է ունեցել եկեղեցու խաչերի օծումը, իսկ 2005 թվականի նոյմեբերի 20-ին կատարվեց եկեղեցու օծման սրբազան արարողությունը։Ես հաճախ եմ գնում եկեղեցի մայրիկիս հետ։ Այնտեղ էլ փոքրիկ խաղահրապարակ կա։ Մեր տնից մի քանի մետր հեռավորության վրա մի հե տաքրքիր անկյուն կա. փոքր արհեստական լիճ կա, որի վրա բադեր են լողում։ Այնտեղ կա նաեւ նապաստակ եւ կրիա։

Մեր թաղամասում հիմնականում շենքեր են, մենք շատ հարեւաններ ունենք, բայց քանի որ ուշ ենք գնում տուն, չենք կարողանում շփվել նրանց  հետ։ Փոխարենը երբ ես գնում եմ գյուղ, ամբողջ օրը խաղում եմ հարեւան երեխաների հետ։ Մենք միասին խնջույքներ ենք կազմակերպում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *