Մայրենի

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-իջնել

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-շաղել

քող կապել-քողկապ

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։Սև ամպերը

Սև ամպերը իջան և շարվեցին սարի վրա։ Առավոտը բացվեց, և օդը սառեց։ Երկինքը գոռաց, ամպերը որոտացին։ Արևը դուրս եկավ, շողաց լեռան լանջին։ Մանր անձրև եկավ։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքացնել

հեռու-մոտ

վառել-հանքցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը և նկարաշարի օգնությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *