մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարhի երեսին, պետք է փակել արևը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արևին ու ոստայնով կփակենք նրան։
-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արևին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։
Այդապես էլ արին․ տոպրակ հյուսեցին արևի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում են հյուսում իրենց ցանցը։
Պատասխանի՛ր հարցերին։
Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։
Քանի որ նրանք կարծում էին, որ աշխարհը շատ լուսավոր է։
Ինչո՞ւ բարկացավ արևը։ Արեւը բարկացավ, քանի որ սարդերը ոստայնով փակել էին նրան
Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։
գոյական բայ ածական
արև հյուսել ամենածեր
ոստայն այրել մեծ
տոպրակ վախենալ վառված

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Խորհել-մտածել
Ահռելի-մեծ
Հրճվել-ուրախանալ
Զայրանալ-բարկանալ
Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։
Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։
Գլուխ բերել-հաջողեցնել, ավարտին հասցնել
Գլխի ընկնել-հասկանալ
Գրի՛ր տրված բառերի հոգնակին։
Լույս-լույսեր
Ցանց-ցանցեր
Ճանկ-ճանկեր
Ժամանակ-ժամանակներ
Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։
Լավություն արա ու ջուրը գցիր։
Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։
Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *