Հայր Բոնամիի հեքիաթը /Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ/

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը.

                                                                            Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում:

Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

— Հասկացա՜, — բացականչում է նրանցից մեկը: — Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում՝ «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչև գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

— Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ, — հարցնում է նա:

— Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

— Ի՜նչ եք ասում, — պատասխանում է մարդը: — Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, և դա շատ զվարճալի էր:

Հարցեր և առաջադրանքներ

1.     Պատմվածքից դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2.     Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հքիաթը որսորդների մասին էր և ոնցվոր սուտլիկ ոսկանները լինեին:

3.     Նշված  բառերն ու  արտահայտությունները  փոխարինի՛ր  ուրիշ  բառերով  ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի  զվզրճալի  պատմություն գիտեր:

Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են թափվում:

Նրանք  կոտրեցին  խորտակված  դղյակի  դուռը:

4. Հայր Բոնամիին կարո՞ղ  ես  նկարագրել:Հայր բոնանին շատ ծիծաղելի էր:

5.Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոենամիի  հեքիաթը:Եթե սուլիկ ոսկանն ու հայր բոնանին  տեսեին իրար կասեին որ իրենք եղբայրերններ են:

6.10.2020

Հաշվի՛ր:

50+400+50+100 =600        600+40-30=610       540+3+5=548

50+400+50+100 = 600      200+80–50= 230      490-30+4=964

990–400–40=550              600+20-10 = 610      650-100-30=520

160–60+700=800              900+50–40=910        410–10-300= 100

Հաշվի՛ր արտահայտության արժեքը:

14 : 7 + 48 : 6 =10

30 : 5 + 8 x 9 =78

24 : 3 + 72 : 8 =17

35 : 7 + 36 : 6 =11

Լրացրո՛ւ աղյուսակը:

  հարյուրյակ տասնյակ միավոր
478 4 7 8
125 1 2 5
602 6 0 2
406 4 0 6
940 9 4 0

 

Կազմի՛ր արտահայտություններ, որոնց արժեքը հավասար է 435-ի:

1

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հ․ Սահյան

Առաջադրանքներ

1. էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

սոսափել-խշխշալ

կապուտակ-կապույտ

խարույկ-կրակ

թափառել-մանգալ

պարապ-սարապ

Ճարել-գտնել

2.Գրի՛ր աշնանային բառեր:

Անձրևաին, քամի,   դեղին տերևներ,  կար միր տերևներ, նարընջագույն  տերևներ:

3. Գրածդ բառերից ընտրիր երեքը և կազմիր նախադասություններ:Քամին տերևներին քշեց:Սկսվեց անձրևային օրերը:Կարմիր տերևները  թափվումեն:

4. <<Աշունն ու տերևը>> վերնագրով գրի՛ր երկխոսություն:

Կույրերի կարծիքը

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

Հարցեր և առաջադրանքներ

1.Առակը համառոտ պատմի՛ր:

ՄԻ  օր երեք չորս հոգով  կույրերը եկան փղին դեմ ընկան  կուրերից մեկը  փղին դիպավ նա ասաց պատը է, մյուս  բղավում է, թե կոճղ է, մյուսը կպնում է կնճիթին և ասում օձ է օձ  ոչ էս է ոչ էն այլ կապած թոկ չէ պատ է չէ կոճղ է չէ օձ է չէ թոկ է:  

2.Ի՞նչ է սովորեցում առակը:Առակը սովորենում է որ կույր լինելը վատ է:

3.Ինչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին: Եթե սիրամագի ոտքերին դիպեն կիմանաին 

 

4.Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք –

Ութ –

Չորս –

Վեց –

Յոթ –

Մեկ –