Քարի դար

Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։

Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

  • Հին քարի դար
  • Միջին քարի դար
  • Նոր քարի դար։
  • Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ
    Պատմության վաղնջական ժամանակները Հնագույն մարդկանց պատմությունը համաշխարհային պատմության սկզբնափուլն է, որն անվանում են նախնադար:

    Մարդկության պատմության այդ վաղ շրջանն անվանում են նաև քարի դար, քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`   հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ): Հին քարի դարն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև Ք.ա. XII հազարամյակն ընկած ժամանակաշրջանը:

    Հնագույն մարդիկ
    Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում: Նրանց աշխատանքային գործունեությունը սկիզբ է առել ու զարգացել հազարամյակների ընթացքում: Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով`   դրանք ուղեկցելով իմաստավոր ողհնչյուններով: Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր: Հնագույն շրջանում տեղի են ունեցել կլիմայական մեծ փոփոխություններ: Ամենանշանակալին մեծ սառցակա լումն էր, որը սկսվեց
    մոտ 1 միլիոն տարի առաջ: Սառցադաշտերը Հյուսիսային բևեռից տարածվեցին մինչև Եվրոպայի, Ասիայի և Ամերի կայի միջին շրջանները: Վերացան անտառներն ու բուսա ռատ տափաստանները: Անհետացան կենդանիների շատ տեսակներ: Այդ դաժան պայմանները ստիպեցին մարդկանց և կենդանիներին շարժվել դեպի հարավ: Շնորհիվ միջավայրին հարմարվելու իրենց ընդունակությանը մարդիկ կարողացան դիմանալ այդ փոր ձությանը: Մեզնից մոտավորապես 100 հազար տարի առաջ կլիման կրկին սկսեց տաքանալ: Հողը կրկին ծածկվեց բուսականությամբ: Կենդանիները և մարդիկ աստիճանաբար շարժվեցին դեպի հյուսիս:
    Մարդկանց զբաղմունքը
    Սկզ բում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք
    չունեին և սնունդ հայ թայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին:
    Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապ տուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նորգործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին մի այն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:
    Տոհմական համայնքը
    Հին քարի դարի վերջում կատարվեցին հասարակական կարևոր փոփոխություններ: Ձևավորվեց ժամանակակից բանական մարդը: Մարդկանց հարաբերություններն աստիճանաբար կայունացան: Դրա հիման վրա ձևավորվեցին մարդ կանց հասարակական նոր միավորումներ՝ տոհմական համայնքներ: Տոհմական համայնքը միասին ապրող արյունակից ազգա կանների խումբ էր: Ի տարբերություն նախ նադարյան հոտի`   համայնքն ուներ բնակության մշտական տարածք: Համայնքի անդամների պատկերացմամբ՝ նրանք ծագում էին միևնույն նախնուց և պարտավոր էին հոգ տանել ու պաշտպանել մյուսներին:
    Ինչպես հայտնաբերվեց քարանձավային որմնանկարչությունը
    XIX դարի վերջին մի հնագետ հետազոտում էր Իսպանիայի Ալտամիրա քարանձավը: Նա իր հետ տարել էր նաև դստերը: Հանկարծ աղջիկը բղավեց. «Ցուլե՜ր, ցուլե՜ր»: Հայրը ծիծաղեց, բայց երբ գլուխը բարձրացրեց, քարանձավի առաստաղին նկատեց բիզոնների բազմաթիվ ներկանկար պատկերներ:

Ճամփորդության մասին

Ողջույն։ Ես Վահան Պետրոսյան եմ։ Ապրիլի 16-ին մենք գնացինք Արագածոտնի մարզ։ Մենք այցելեցինք Ագարակի բրոնզեդարյան քաղաքատեղի։ Մենք այնտեղ   քարաքոսեր տեսանք և բարձացանք դրանց վրա։ Իսկ հետո մենք երգեցինք և պարեցինք, մենք այնտեղ տեսանք կովեր։ Քանի որ մենք քաղցած էինք, նստեցինք քարերին և նախաճաշեցինք։ Հետո այցելեցինք Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում։ Իր չափերով  Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ  կոթողներից է։ Մենք այնտեղ երգեցինք մանուկների աղոթքը։ Եկեղեցում շատ ագռավներ կային։  Հետո գնացինք Թալինի կաթողիկե  եկեղեցի։ Այնտեղ  պարեցինք և խաղացինք ֆուտբոլ։ Մենք անմոռանալի օր ունեցանք։

Մայրենի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և կամ եվ։

Բարևել, կարևոր, տարվերջ, ոգեորվել, գինեվաճառ, արևմուտք, արևելք, սևաչյա, երթվեկություն, եղևնի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։ Առանձնացրո՛ւ գոյականները և ածականները։

Գյուտարար, շինարար, առողջարար, կռվարար, խաղավար, հաշտարար, հուշարար, հայտարար, ցուցարար, ազատարար, գործարար։

Բառերին ավելացրու ան նախածանցը և կազմի՛ր նոր բառեր։

անորակ, անհույս, անզգույշ, անկանոն, անարդար, անարժան, անիմաստ, անխելք, անհարմար, անշարժ, անօգուտ։

Բառերին ավելացրո՛ւ ակ, իկ, ուկ վերջածանցներից անհրաժեշտը և կազմի՛ր ածանցավոր բառեր։ Իմաստային ի՞նչ տարբերություն ես տեսնում տրված և նորակազմ բառերի միջև։ Գրի՛ր մեկ նախադասությամբ։

Բառերին վերջածանց ավելացնելով՝ բառիմաստը փոխվում է, օրինակ աղյուս նշանակում է կավից պատրաստված քար, իսկ աղյուսակ՝ աղյուսաձև վանդակների բաժանված գծագիր, որի մեջ զանազան տվյալներ են գրվում:

Աղյուսակ, կոճակ, հովիկ, շրջանակ, թեփուկ, փայլակ, շունիկ, կատվիկ, տնակ, գետակ, լճակ, առվակ, փոքրիկ։

Անվանիր մեկ բառով

մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

մարդ, որը նկարում է-նկարիչ

մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ

մարդ, որը մեքենա է վարում-վարորդ

մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ

մարդ, որը մարզվում է-մարզիկ

մարդ, որը վազում է-վազորդ

մարդ, որը ղեկավարում է-ղեկավար

Լրացրո՛ւ արտահայտություններում բաց թողնված ածանցները։

Նորակառույց հիվանդանոց

Անձրևոտ եղանակ

Ուսումնական տարի

Գիշերահավք

Թիկնեղ մարդ

Շարժուն երեխա

Մեքենայի վարորդ

Ճանապարհ, ժամանակ, արագություն

Միավոր  ժամանակում    մարմնի    անցած ճանապարհը   նրա  շարժման արագությունն է։

Արագությունը  կարելի է  չափել  արագաչափի  միջոցով։։70կմ/ժ

Օրինակ՝

Կարող ենք ասել․

Ավտոմեքենան  շարժվում է  ժամում 70 կմ  արագությամբ,  կամ ավտոմեքենան  շարժվում է 70կմ/ժ արագությամբ

Մարմնի շարժման արագությունը հավասար է  նրա անցած ճանապարհի և ծախսած  ժամանակի քանորդին։

Այսինքն՝

Արագություն= Ճանապարհ : ժամանակ

  • Գնացքը 20 ժամում միևնույն արագությամբ անցավ 1400կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։

Մարմնի  անցած  ճանապարհը  հավասար է  նրա շարժման  արագության  և  ծախսած  ժամանակի արտադրյալին։

Ճանապարհ= Արագություն . ժամանակ

  • Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 5 ժամում, եթե շարժվի 70կմ/ժ արագությամբ։1400
  • Հեծանվորդը 2 ժամում ընթացավ 18կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ։350
  • Գնացքը 2 օրում միևնույն արագությամբ անցավ 1800կմ ճանապարհ։ Առաջին օրը  նա ճանապարհի վրա  ծախսեց 12 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 4 ժամ պակաս։ Որքա՞ն ճանապարհ նա անցավ առաջին օրը։1800

Մարմնի ծախսած  ժամանակը հավասար  է  նրա  անցած ճանապարհի   և  արագության   քանորդին։

Ժամանակ= Ճանապարհ: Արագություն

  • Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Նա դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց դպրոց  գնալու  համար։

 

  • Երևանից միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։ 4 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 70կմ, իսկ երկրորդը՝ 90 կմ։
  • Մոտոցիկլավարը 160կմ ճանապարհի  առաջին 40կմ-ն անցավ 40կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 60կմ/ժ  արագությամբ։ Մոտոցիկլավարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
  • Բեռնատարը 400 կմ ճանապարհի առաջին 120կմ-ն անցավ 60կմ/ժ արագությամբ, իսկ մնացած մասը՝ 70կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։

 

Ջելսոմինոյի արկածները․ Ջ․ Ռոդարի

Տեքստային աշխատանք

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան

բ/ սիրուն

գ/ բղավել

դ/ դաշտ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական

գ/ առավոտյան -գոյական

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
  • Որ՞ն է տրված  նախադասության ենթական.

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի։

Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Հեղինակ՝ Նաիրա Նիկողոսյան

Արտաշես և Սաթենիկ

1

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ  հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի  ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:
Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:
 Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:

Առասպել գամված Արտավազդի մասին

084

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, Հայաստանի թագավորը, որը երկրին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը լացում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

 

— Նա հեռանում է մեզնից ինձ էլ թողնում է փլատակներ, ինչպե՞ս կառավարեմ ես փլատակների վրա:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագավոր  դառնալուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին և իրեն շրջապատեց դաժան ու անսիրտ մարդկանցով : Երկիրը վատ վիճակում հայտնվեց նոր արքայի անարդարություններից: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ չար Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:
Արդեն երկու հազար  և ավելի տարի է, որ նա փորձում է ազատվել իր շղթաներից: Կատաղի շները կրծում են այդ շղթաները, որոնք օրեցօր թուլանում են: Բայց այն րոպեին, որ շղթաները պիտիարձակվեին, գալիս են դարբինները, շներին դուրս են քշում ու նորից են ամրացնում բարակած երկաթները Արտավազդի ձեռքերի վրա:

Ասում են, որ եթե հանկարծ Արտավազդը ազատվի իր շղթաներից ու դուրս գա իր բանտից, ամբողջ աշխարհում կտիրեն չարը ու անարդարույունը: Միայն դարբիններն են իրենց աշխատանքով՝ ամեն օր երկաթին խփելով պահում աշխարհը քանդվելուց ու չեն թողնում Արտավազդը ազատվի:

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Հայրենագիտություն, ճամփորդություն

Քարտեզ

Դաշտադեմի ամրոց

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ 1812 թվականին Երևանի Սարդար Հյուսեին խան հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Քաղենիի ամրոց / Դաշտադեմի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:

Ամրոցի կառուցման ժամանակը և կառուցողները ստույգ հայտնի չեն։ Թ. Թորամանյանը, ուսումնասիրելով բերդը, հաստատապես եզրակացրել է, որ այն կառուցվել է ուրարտական բերդի պարիսպների վրա։ Հավանական է, որ նրա սկզբնական մասը կառուցված լինի 5-7-րդ դարերում, Կամսարականների կողմից։

Մաթեմատիկա

Հաշվիր գումարը։

 

Oրինակ՝

5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

 

  • 3 կմ 400մ+6 կմ 850 մ= 10կմ 250 մ
  • 8 մ 86 սմ+5 մ 25 սմ= 14մ 1սմ
  • 5 տ 500 կգ+5 տ 800 կգ= 11տ 300կգ
  • 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ =18սմ 4մմ
  • 7 ժ 35 ր+9 ժ 40 ր= 17ժ 15 ր
  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ= 10օր 24ժ
  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ=48սմ  3մմ
  • 30 սմ+7 սմ 2 մմ=37 սմ 2մմ
  • 20 սմ+9 սմ 7 մմ=29սմ  7մմ
  • 18 ժ 5 ր+10 ր= 18ժ  15ր
  • 7 օր 13 ժ+6 օր 16 ժ=14օր 5ժ
  • 7 մ 5 սմ+35 սմ=7մ 40սմ
  • 46 ր 50 վ+30 ր 60 վ=1ժ 17ր 2վ
  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր=29ժ 3ր
  • 8 մ 9 սմ+59 սմ=8մ 68սմ
  • 8 մ 9 սմ+59 սմ=8մ 68սմ
  • 6 մ 7 սմ+77 սմ=13ժ
  • 12 ժ 20 ր+40 ր=12ժ 60ր
  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=44դմ 17սմ
  • 36 դմ 5 սմ+9 սմ=36դմ 14սմ
  • 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=46սմ 32մ4

 

  • 28 մ+15 մ 20 սմ=43մ 20 սմ
  • 27 կմ+8 կմ 450 մ= 35 կմ 450 մ
  • 17 կմ+12 կմ 750 մ=29 կմ 750մ
  • 13 ց 42 կգ+4 ց 90 կգ= 17 ց 132 կգ
  • 19 ց+2 ց 60 կգ=21 ց 60 կգ
  • 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52տ 950 կգ
  • 30 տ 700 կգ+650 կգ= 30 տ 1350 կգ

 

 

Խնդիրներ․

 

  • Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

9 սմ 7 մմ

  • Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։ 28 սմ 21 մմ