Զատկատոն

Ողջույն։ Իմ ընտանիքը շատ է սիրում զատկատոնը։ Այս տարի տատիկս այցելել էր մեզ, քանի որ մայրիկս վատառողջ է։ Մենք ամեն ինչ արեցինք տատիկի օգնությամբ։ Նախ տատիկս խաշեց ձվերը, հետո միասին ներկեցինք դրանք։ Ես, տատիկս եւ Անգելինան սկսեցինք զարդարել սեղանը, այն շատ գեղեցիկ ստացվեց։ Մեր սեղանին նաեւ զատիկներով դոնդող կար։ Մենք ձվակռիվ խաղացինք եւ շատ ուրախացանք։ Այս տարի չկարողացանք գնալ եկեղեցի, քանի որ մայրիկս վատառողջ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *